Լրահոս

27.09.2011 15:45


Կիրո Մանոյան. «Իսրայելն ի վերջո պիտի ճանաչի հայոց ցեղասպանությունը»

Կիրո Մանոյան. «Իսրայելն ի վերջո պիտի ճանաչի հայոց ցեղասպանությունը»

Անդրադառնալով այն հարցին, թե Իսրայելի արտգործնախարար Լիբերմանի հայտարարությունից հետո ԱՄՆ–ում իսրայելական կողմից արդյոք ակտիվություն նկատվո՞ւմ է, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է, թե ինքը դրական տեղաշարժեր չի նկատել, քանի որ Լիբերմանի հայտարարություններին համամիտ չեն Իսրայելի կոալիցիայի մյուս անդամները։

Իսրայելի որոշ քաղաքական շրջանակներ և ԱՄՆ–ը չեն ցանկանում, որ Իսրայել–Թուրքիա կամուրջներն ամբողջությամբ այրվեն, ու այդ պատճառով Իսրայելում կան ուժեր, որոնք այդքան էլ կողմնակից չեն հայոց ցեղասպանության ճանաչմանը։

–Իսրայելը ի վերջո պիտի ճանաչի հայոց ցեղասպանությունը, որովհետև հասարակություն մոտ նման պահանջ կա,–ընդգծել է Կ. Մանոյանը ու հավելել,–իսրայելցիերը, լինելով ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, իրենց հերթին ցանկանում են ճանաչել մեկ այլ ցեղասպանության ենթարկված ժողովրդի պատմությունը։

Նրա խոսքերով՝ հայոց ցեղասպանության հարցը հոկտեմբերին Կնեսետի կրթության հանձնախմբի օրակարգ կմտնի ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը