Ինչու է Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմ բերում Հայաստանի գլխին և որն է նրա մոտիվացիան
Նիկոլ Փաշինյանն աճել է։ Եթե 2008–ի մարտի 1–ին նա Հայաստանին վնասեց, դարձավ 10 զոհի ու հարյուրավոր վիրավորների պատճառ, եթե 2018–ից հետո պատերազմ ու հազարավոր զոհեր բերեց, ապա հիմա նոր՝ ավելի մեծ աղետ է բերում։
Ինչպես 2008–ին, 2018–ին, այնպես էլ հիմա նրա գործողությունների հիմքում անձնական շահն է, իշխանատենչությունը։
Ինչպես 2008–ին մարդկանց կրակի բերան տարավ ու վերջում թռավ, այնպես էլ հիմա է պլանավորում անել։
Նիկոլ Փաշինյանը՝ միջազգային ավանտյուրիստ
Նիկոլ Փաշինյանը դարձել է միջազգային ավանտյուրիստ, քանզի հանուն սեփական շահի որոշել է Հայաստանը դարձնել աշխարհի հզորների կռվախնձոր։
Հայաստանում չկա Ռուսաստանին թշնամի հռչակելու հանրային մթնոլորտ, չկա Արցախից ու Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը վերացնելու հասարակական պահանջ, չկա նոր պատերազմի ցանկություն, սակայն Նիկլը դրանք բերում է մեր գլխին, որպեսզի հետագայում ռուսներին ամեն ինչում մեղադրի ու ապաստան գտնի արևմտյան որևէ երկրում․ գործարքի բնույթն է այդպիսին։
Մեր երկրում ռուսական գործոնը ոչնչացնելու համար Նիկոլ Փաշինյանը փաստացի դուրս է գալիս 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնագրից։ Նա հրաժարվում է եռակողմ հայտարարության ռուսական մոդերացիայից՝ իր ընտանեկան թերթի հետևում թաքնված ու «ռազմահայրենասիրաբար» պատճառաբանելով, որ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք» են պահանջում։
«Միջանցքը հնարավորություն կտա որպես զգայուն թեմա օգտագործել՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակը և հասարակական տրամադրությունները սրելու համար»,–իր իրական մտահոգությունների մասին է գրում «անանուն» հեղինակը։
Նոյեմբերի 9–ի համաձայնագրում կա կետ, համաձայն որի. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ (ФСБ) սահմանապահ ծառայության մարմինները»:
ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել է, որ Հարավային Կովկասում ձևավորվում է «Հյուսիս–Հարավ» և «Արևելք–Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը և ՀՀ–ից է կախված՝ կմտնի՞ միջազգային տրանսպորտային հանգույցների մեջ, թե՞ ոչ։
«Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջեւանի միջև։ Երկաթուղու և ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Միաժամանակ, Իրանի տարածքով արդեն իսկ կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, որը 2024 թվականին մոտ պատրաստ կլինի եւ հնարավորություն կտա մուտք գործել Իրանի, Թուրքիայի եւ հետագայում Եվրոպայի շուկաներ»,-ասել է ՌԴ փոխվարչապետը:
Օվերչուկի բարձրաձայնած թեման և տրվող գնահատականները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է ձգում։
Դատելով ամենից՝ Նիկոլն ուզում է դուրս գալ նոյեմբերի 9–ի հայտարարությունից՝ Մոսկվայի միջնորդությունը և երաշխավորությունը ձգտելով փոխարինել Վաշինգտոնով։ Վերջինս անվտանգային ոչ մի խոստում չի տվել, պարտավորություն չի վերցրել իր վրա։ Վաշինգտոնի միակ գերխնդիրը ՌԴ–ին մեր տարածաշրջանից հեռացնելն ու Իրանի դեմ թուրանա–իսրայելական պլացդարմ ձևավորելն է։
Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը մեր ուզած փաստաթուղթը չէ, բայց դրանով արձանագրվել է այն իրողությունը, որը ձևավորվել է 44–օրյա պատերազմի արդյունքում։ Այդ փաստաթղթով շատ փխրուն խաղաղություն է ձևավորվել, երաշխավորվել է Արցախի հայկականությունը և արցախահայության կյանքի իրավունքը։ Եթե հիմա դա վերացվի ու ՌԴ–ն ասպարեզից դուրս գա, ապա կունենանք նոր պատերազմ, որն արդեն Հայաստանի տարածքում կլինի՝ պետականության կորստի հեռանկարով։
Նիկոլի հանցագործությունը
Նիկոլ Փաշինյանը, թաքցնելով անձնական մոտիվացիան, հայտարարում է, որ ինքը միջանցք չի ուզում տալ, դրա համար էլ ռուսներից երես է թեքել ու գնում է դեպի Արևմուտք, բայց մինչև վերջ չի ասում, որ միջանցքի թեման անձամ ի՛ր գործոնով է պայմանավորված, քանզի Մոսկվայում իրեն չեն վստահում, համարում են արևմտյան շպիոն ու ցանկանում են թուրք–ադրբեջանական բեռնափոխադրումները վերահսկել։
Նոյեմբերի 9–ի համաձայնագրով «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, բայց կա խոսք այն մասին, որ Հայաստանի տարածքով ադրբեջանաթուրքական կոմունիկացիան պետք է վերահսկեն ռուսական հատուկ ծառայությունները։
Նիկոլը մտավախություն ունի, որ եթե Մոսկովյան մոդելով գնա Ադրբեջանի հետ հարաբերությունների հստակեցմանը, ապա դրանից հետո կարող է դուրս գրվել իշխանությունից, բայց իր դիրքորոշումը հանրությանը ներկայացնում է, թե, իբր, Հայաստանը ռուս–թուրք–ադրբեջանական դավադրության զոհ է դարձել ու դրա համար է ինքն Արևմուտքի կողմը թեքվել։ Դա սո՛ւտ է։
Իրականությունն այն է, որ Նիկոլը սեփական կաշին է ուզում փրկել՝ հայ ժողովրդի զավակների ու Հայաստանի (Հայաստան որ ասում ենք, Արցախը հետն է) հաշվին։ Նա գիտի, որ նոյեմբերի 9–ի համաձայնագրից դուրս գալն ու հակառուսական («տակից» նաև հակաիրանական) քաղաքականություն վարելը կատաստրոֆիկ հետևանքների է հանգեցնելու, բայց գնում է այդ ճանապարհով, քանզի համոզված է, որ Արևմուտքում իրեն հնարավորություն կտան ապաստան գտնել։
Նիկոլը, «Հավաստի Աղբյուրի» ու իր դրածոների բերանով, հայտարարում է, որ նոյեմբերի 9–ի համաձայնագրով ռուսներն իրենից պահանջում են միջանցք տալ ու մտնել ՌԴ կազմի մեջ, բայց ինքը դա չի անում, քանզի ՀՀ ինքնիշխանությունն է պաշտպանում։ Դա ամենամեծ սուտն ու ամենամեծ ավանտյուրիզմն է։ Դա հանցագործություն է։
Ո՞րն է Նիկոլի մոտիվացիան
Նիկոլ Փաշինյանը ստում է։ ՌԴ–ն ՀՀ–ից միջանցք չի պահանջում ու խնդիր չունի ՀՀ–ն ՌԴ կազմի մեջ մտցնելու։
ՌԴ–ն, իր իսկ շահերից ելնելով, շահագրգռված է ՀՀ ինքնիշխանության պահպանմամբ, բայց երբ տեսնում է, թե ինչպես է Նիկոլն աճուրդի հանել ՀՀ ինքնիշխանությունը, պահանջում է ի՛ր վերահսկողության տակ գործող ճանապարհ և Նիկոլին իշխանությունը պահպանելու երաշխիքներ չի տալիս։
Նիկոլը գիտի, որ իր հեռանալով է հնարավոր խուսափել և՛ միջանցքից, և՛ պատերազմից, բայց վախենում է, որ հեռանալուց հետո կհետապնդվի։ Գիտի նաև, որ Մոսկովյանի փոխարեն Բրյուսելյան փաստաթղթով գնալը Հայաստանի կործանում է նշանակում։ Բայց, այդուհանդերձ, ընտրել է արևմտյան տարբերակը։ Նա գերադասում է Հայաստանի կործանման գնով անձնապես փրկվել (փրկվելու ցանկությունը մարդկայնորեն հասկանալի, բայց պետականության ու հայ ժողովրդի տեսանկյունից անընդունելի վարքագիծ է)։ Այդ փրկության երաշխիքներ նրան Արևմուտքում են տվել՝ դիմացը պահանջելով հայկական Զելենսկի դառնալ։ Նիկոլը համաձայնել է դրան։
Այդ իսկ պատճառով անիմաստ են այն քննարկումները, թե արդյոք Նիկոլը պե՞տք է թուղթ ստորագրի Ադրբեջանի հետ, թե՞ ոչ։ Մենք լրիվ այլ խնդրի հետ գործ ունենք։
Կա տեսակետ, որ պետք է Նիկոլին «դուխ» տալ, կանգնել կողքը, որպեսզի նա Մոսկովյան միջնորդությանն «այո» ասի ու Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը ստորագրի, և որպեսզի կարողանանք փրկել Հայաստանը։ Այս տեսակետի կրողները լավ չեն պատկերացնում, որ Նիկոլը լրիվ այլ մոտիվացիաներով է շարժվում։ Նա կրկին «կյանքեր է փրկում», բայց իր ու իր ընտանիքի կյանքերը։ Նախորդ անգամ նա հազարավորներին զոհեց ու հայտարարեց, թե կյանքեր է փրկել, այս անգամ «կյանքեր է փրկելու» միլիոնավորների կյանքի գնով։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում են, որ նիկոլական իշխանությունը մահացու վտանգավոր է մեր երկրի համար։
Նիկոլին պետք է հեռացնել՝ առաջարկելով օգտվել հեռացման հումանիտար միջանցքից և մասնակցել իր հեռացման գործընթացին։ Հակառակ դեպքում կիրառելի են այլ գործիքակազմերը։ Հայաստանը չի կարող գերի դառնալ մեկ մարդու վախերին, ավանտյուրիզմին, հաշվարկներին, շահերին։
ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, որ իրենք ամենօրյա շոկերի մեջ են հայտնվել ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ պատճառներով։ Հայաստանի խնդիրները պայմանավորված են մեկ մարդով, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Այլ մարդիկ էլ են մեղավոր, բայց դրանց մեղքերի հետևանքները շտկելի են ու ոչ մահաբեր։ Նիկոլինը լրիվ այլ դեպք է։ Սա այն դեպքն է, երբ կոնկրետ մարդն է համակարգային խնդիրների պատճառը։ Հետևաբար՝ պետք է հեռանա կամ հեռացվի։ Այլ տարբերակ չկա։

7or.am