Աշխարհ

29.08.2022 18:17


Չինաստանը 1088 ձիաուժ հզորությամբ էլեկտրական գերծանրաքաշ մեքենա է մշակել

Չինաստանը 1088 ձիաուժ հզորությամբ էլեկտրական գերծանրաքաշ մեքենա է մշակել

Dongfeng կոնցեռնը M-Terrain էլեկտրական գերծանրքաշ մեքենան ներկայացվել է Չինաստանի Չենդու քաղաքում տեղի ունեցած ավտոսրահում։ Մեքենայի արտադրությունը կսկսվի հաջորդ տարի, իսկ այն վաճառքի կհանվի Mengshi ապրանքանիշի ներքո, գրում է Motor-ը:

Բնութագրերը տպավորիչ են. մեքենան ունի 1088 ձիաուժ հզորությամբ չորս շարժիչով էլեկտրակայան, երրորդ մակարդակի ինքնագնաց համակարգ (ավտոպիլոտ) և լիովին կառավարվող շասսի։

Չենդուում Dongfeng կոնցեռնը ներկայացրել է միանգամից երկու էլեկտրական նախատիպ՝ հինգդռնանի 5,2 մետրանոց M-Terrain ամենագնացը և դրա կուպեի նմանակը՝ M-Terrain S-ը:

Տեխնոլոգիայի առումով երկու ամենագնաց մեքենաները նույնական են. հիմքը սքեյթբորդի պլատֆորմն է, չորս շարժիչով էլեկտրակայան, իսկ շասսին միասնական է։

Mengshi M-Terrain-ի այլ առանձնահատկություններից են կիսաինքնավար վարորդական համակարգը, որը հիմնված է երկդիտակ տեսախցիկի, ինֆրակարմիր գիշերային տեսողության տեսախցիկի, չորս անկյունային և մեկ առջաջնային ռադարի, ինչպես նաև լիովին կառավարվող շասսիի վրա:

Dongfeng-ի էլեկտրական ամենագնացը թողարկվելու է հաջորդ տարի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը