Աշխարհ

11.08.2022 18:18


Կայծակը հարվածել է տիեզերքի ուղղությամբ

Կայծակը հարվածել է տիեզերքի ուղղությամբ

Գիտնականները ստացել են ուժգին էլեկտրական լիցքի մանրամասն եռաչափ պատկերը, որը բարձրացել էր Օկլահոմայում ամպրոպից 80 կմ բարձրության վրա:

Հետազոտությունը նոր տեղեկություններ է հաղորդել մթնոլորտային այս դժվար որսելի երևույթի մասին, որը հայտնի է որպես «հսկայական ջեթ», գրում է Techinsider-ը։

Կայծակը համեմատաբար սառը (մոտ 200 աստիճան) պլազմային հոսքեր, և շատ տաք կառուցվածքներ էին ներառում, որոնք առաջնորդներ են կոչվում՝ ավելի քան 4400 աստիճան: Նման ջերմաստիճանում հալվում է նույնիսկ ամենակարծր մետաղը՝ վոլֆրամը (դրա հալման կետը 1000 աստիճանով ցածր է)։

Ջորջիայի տեխնոլոգիական հետազոտական ​​ինստիտուտի հետազոտող և հոդվածի հեղինակներից մեկը՝ Լևի Բոգսը, նշել է. «Մենք կարողացանք քարտեզագրել այդ հսկա ջեթը երեք չափումներում և տեսնել բարձր հաճախականության աղբյուրներն ամպի վերին սահմանին: Արբանյակային և ռադարային տվյալների օգնությամբ մենք կարողացանք պարզել, թե որտեղ է առաջնորդի ամենաթեժ մասը»:

Չնայած նրան, որ հսկայական ջեթերը հազվադեպ են գրանցվում, դա այնքան էլ հազվադեպ երևույթ չէ։ Ըստ գոյություն ունեցող գնահատականների՝ «դեպի տիեզերք այդպիսի հարվածների» հաճախականությունը տարեկան 1000-ից մինչև 50000 է կազմում: Դրանք առավել հաճախ հանդիպում են երկրագնդի արևադարձային շրջաններում: Սակայն Օկլահոմայի վրայով հսկայական ջեթը, որն ուժով երկու անգամ ավելի հզոր էր, քան հաջորդը, արեըադարձային փոթորիկների համակարգի մաս չէր կազմում:

Ինչու՞ են հսկայական ջեթերը հարվածում տիեզերքին, այլ ոչ թե երկրին, ինչպես սովորական կայծակը: Այսօր հետազոտողները պատրաստի պատասխան չունեն։ Գիտնականները ենթադրում են, որ ինչ-որ բան արգելափակում է լիցքի հոսքը դեպի ներքև կամ դեպի այլ ամպեր: Օկլահոմայում իրադարձության մասին գրառումները ցույց են տալիս փոթորիկի կայծակնային արագությունը, նախքան այն կարձակեր ռեկորդային հսկայական ջեթը։

Այս պահին հսկայական ջեթերի մասին բազմաթիվ անպատասխան հարցեր կան, որոնք առեղծվածային մթնոլորտային արտանետումների մի ամբողջ դասի միայն մի մասն են։

Հսկայական ջեթերը կարող են ազդել Երկրի ցածր ուղեծրում արբանյակների աշխատանքի վրա: և քանի որ ավելի ու ավելի հաճախ են տիեզերանավեր արձակվում, հսկայական ջեթերի նման մթնոլորտային լիցքերի պատճառով ազդանշանի որակի վատթարացումը կարող է զգալի դառնալ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը