Լրահոս

06.09.2011 14:02


Հայտնի են «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության հաղթողները

Սեպտեմբերի 7-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Բաղրամյան 24), կհրապարակվեն 2010թ. «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները:

Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 2008թ-ից  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից: Մրցանակաբաշխությանը մասնակցել են մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ: Հայտարարված 14 անվանակարգերում ներկայացվել են 37 գիտական հոդվածաշարներ, մենագրություններ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը