Լրահոս

06.09.2011 14:00


ՊՆ. «Լենսեր Լազարյանը ոչ միայն որևէ մասնակցություն չի ունեցել Սեյրան Օհանյանի առաջին վիրահատությանը, այլ նաև ներկա չի եղել այդ դեպքին»

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը «Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» հոդվածի կապակցությամբ

«Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» հոդվածի կապակցությամբ հայտնում եմ, որ այնտեղ զետեղված տեղեկությունները խեղաթյուրված են և չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, բարոյապես մեղմ ասած կոռեկտ չէ մարտի դաշտում Սեյրան Օհանյանին ցուցաբերած առաջին բժշկական օգնությունը վերագրել Լենսեր Լազարյանին, ով այժմ աշխատում է ԼՂՀ ՊԲ Ալաշանի զինվորական հոսպիտալում որպես ռենտգեն-տեխնիկ և ոչ միայն որևէ մասնակցություն չի ունեցել Չլդրանի դաշտային հոսպիտալում Սեյրան Օհանյանի առաջին վիրահատությանը, այլ նաև ներկա չի եղել այդ դեպքին:

Ինչ վերաբերում է բժիշկների նկատմամբ պաշտպանության նախարարի անհանդուրժողականությանը, ապա այդպիսի տեղեկություն տարածողները պարզապես խստապահանջությունը շփոթում են անհանդուրժողականության հետ:

Հոդվածի հեղինակը և նախաձեռնողները ավելի լավ կանեին զբաղվեին հանրօգուտ գործունեությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը