Լրահոս

05.09.2011 16:00


Զինդատախազ. «Կասկածյալների և մեղադրյալների թիվը կավելանա»

Զինդատախազ. «Կասկածյալների և մեղադրյալների թիվը կավելանա»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զինատախազ Գագիկ Կոստանյանը տեղեկացրել է, որ «Եղնիկներ» զորամասում Աղասի Աբրահամյանի սպանության գործի շրջանակում նախապատրաստվում են նյութեր դեպքին մասնակից այլ անձանց ևս ձերբակալելու համար։ Նա վստահեցրել է, որ դեպքի յուրաքանչյուր մասնակից, անկախ կոչումից և դիրքից, խստագույնս ենթարկվելու է պատասխանատվության, և երաշխավորել, որ որևէ հովանավորչության մասին խոսք լինել չի կարող, քանի որ սա ոչ միայն հանցագործություն է, այլև անբարոյականություն։

Գևորգ Կոստանյանը նշել է, որ կասկածյալների, մեղադրյալների թիվը կավելանա։

Այս խորագրի վերջին նյութերը