Լրահոս

05.09.2011 09:53


Հունական ընկույզը հակաքաղցկեղային հատկություն ունի

Հունական ընկույզը  հակաքաղցկեղային հատկություն ունի

Ինչպես հաղորդում է «compulenta.ru»–ն, ԱՄՆ Մարշալա համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը զգալիորեն նվազում է, երբ առօրյա սնունդը բավարար քանակությամբ հունական ընկույզ է պարունակում։ Հունական ընկույզի  քանակը օրական սննդի մեջ պետք է կազմի 55 գրամ։

Փորձը  ցույց է տվել, որ հունական ընկույզով դիետա պահող օրգանիզմները երկու անգամ  ավելի  քիչ հավանականություն ունեն քաղցկեղով հիվանադանալու, քան նրանք, ովքեր  հունական ընկույզ չեն օգտագործում։

Մասնագետները պնդում են, որ սնունդը  մեծ դեր է խաղում առողջության համար։

Այս խորագրի վերջին նյութերը