Փորձը ցույց է տալիս, որ նախագահի պաշտոնում հայտնված ՍերժՍարգսյանի բոլոր նախաձեռնությունների բուն էությունը թամաշան է։ Սովետական ագիտպրոպի դպրոցն անցած մեկից այլ բան պետք էլ չէր սպասել։
Ս. Սարգսյանը որպես Խրուշչովի,Գորբաչովի և սովետական մյուս գենսեկների «հոգևոր» ու «գաղափարական» ժառանգորդ սիրում է քաղաքականության արտաքին էֆեկտները, որոնց տակ, սակայն, բացարձակ դատարկություն է և դեմագոգիա։ Դա է պատճառը, որ ներքաղաքական զարգացումներն աբսուրդի թատրոն են հիշեցնում։
Կեվորկովի հետ աշխատած տարիներին Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, լավ յուրացրել է սովետական կառավարման խաղի կանոններն ու անկախ Հայաստանում հիմա դրանք կիրառում է բոլշևիկյան էնտուզիազմով։
Սկզբում հայ–թուրքական թամաշան էր։ Սարգսյանին այդ փուլում ակնհայտորեն դուր էր գալիս, որ իրեն ցույց էին տալիս CNN–ով, BBC–ով և այլ հզոր լրատվամիջոցներով։ Գերմանացի գրող Հոֆմանի նկարագրած ցախիսցինոբերյանսիմպտոմներն այս դեպքում առկա էին մեր «ֆուտբոլասերի» մոտ իր բոլոր «գույներով»։
Իշխանական քարոզչամեքենան «ֆուտբոլը» համարում էր ձեռքբերում՝ նշելով, թե Հայաստանը միջազգային մակարդակով «նյուզմեյքեր»՝ լուր ստեղծող է դարձել։ Ստացվում է, որ սերժսարգսյանականները «ֆուտբոլային»դիվանագիտության միայն ձևական ու մակերեսային կողմին էին ուշադրություն դարձնում և չէին խորանում հարցի բովանդակության մեջ։ Բովանդակությունն իրենց, հավանաբար, չի էլ հետաքրքրել, կամ էլ՝ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը լավ չի պատկերացրել, թե ինչի է հանգեցնելու Գյուլի թանկագին խաթեր համար Արարատի պատկերը մեր ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանելը, Ծիծեռնակաբերդի լույսերն անջատել տալը և տխրահռչակ արձանագրությունները ստորագրելը։
Արտաքին քաղաքական թամաշային զուգահեռ Սարգսյանը նախաձեռնեց նաև ներհայաստանյան թամաշաներ։ Այդ սերիայից էին Մարզահամերգային համալիրում կազմակերպվող ու ժամեր տևող քննարկումները Հայաստանում գրանցված կուսակցություններից մեծ մասի հետ։ Կուսակցություններ, որոնց գոյության և դրանցից շատերի ղեկավարների մասին ՍերժՍարգսյանը տեղեկանում էր հենց հանդիպման ժամանակ։ Ասել է թե՝ այդ շրջանում ՀՀ նախագահի հետ հանդիպելու և անիմաստ «զրից» անելու համար շատ բան պետք չէր. կուսակցական կնիքդ ցույց տուր, և «ականջքշիր» պետության թիվ մեկ պաշտոնյայի հետ որքան ուզում ես։
«Նախաձեռնողական» թամաշաների շարքին կարելի է դասել նաև նյուվասյուկիստական ծրագրերի, «ՏիգրանՍարգսյանը՝բարեշրջիչվարչապետ» տրագիկոմեդիայի, ինչպես նաև «Դեմքովդեպիգյուղը» կարգախոսի «ռասկրուտկաները»,որոնք ավարտվեցին համապատասխանաբար՝ Գյումրին ծովափնյա քաղաք «դարձնելու»մասին «ծրագրերի» դեվալվացիայով և «միջազգայնագետ» նախարարին «հորանց տուն» ուղարկելով, տիգրանսարգսյանական խայտառակ տնտեսական քաղաքականության արդյունքում արձանագրված մակրոտնտեսական բացասական ցուցանիշներով, ինչպես նաև գյուղացիներին կով կթելու «նրբությունների» մասին տրվող ցուցումներով։
Հիմա հերթը հասել է սերժալևոնականթամաշային, և քաղաքական դաշտում աբսուրդըկատարյալէդարձել։ «Երկխոսողները» միմյանց հետ շփվում են, հետո հայհոյում, էլի բարիշում, նորից կռվում, միմյանց մեղադրում «դաղալության» մեջ և այդպես շարունակ. իսկական մանկապարտեզ։
Մառազմը հասել է այն աստիճանի, որ ԼևոնՏեր–Պետրոսյանն ու իր թիմակիցները կոնգրեսական շարքերին հավաստիացնում են, թե ՍերժՍարգսյանը շտապել է գարնանը կատարել իրենց երեք պահանջները, որպեսզի ամռանը երկխոսի ու աշնանն էլ հրաժարական տա (մինչև սեպտեմբեր նախապես հայտարարելով այդ մասին)։
ՀԱԿ–ի ղեկավարությունն ինքն իրեն ու համակիրներին այժմ համոզում է, թե «երկխոսությունը» ուր որ է բերելու է արտահերթ ընտրությունների, բայց միևնույն ժամանակ հրաժարվում իշխանական թիմի հետ հանդիպելուց։
Փաստորեն ստացվում է, որ ՀԱԿ–ն է հետաձգում արտահերթը։ Չէ՞ որ, ըստ կոնգրեսականների, ՍերժՍարգսյանը, ի տարբերություն ՌոբերտՔոչարյանի, բարի «ձյաձյա» է ու երբ ընթերցանության օրերը Կառավարության ընդունելությունների տանն ավարտվեն՝ կապույտ եզրաշերտով սկուտեղի վրա մատուցելու է իշխանությունը ՀԱԿ–ին։ Բա այդ դեպքում ինչու՞ չեք շտապում վերցնել նախագահի բաղձալի աթոռը և առկախում եք «երկխոսությունը», հարգելի՛ «ընդդիմադիրներ»։ Հա, մոռացել էի։ «Հիմնադիրի» համար դա սկզբունքի հարց է. եթե անազատության մեջ է գեթ մեկ կոնգրեսական, ապա ու՞մ է պետք նախագահի աթոռը։ «Թողոչմիզոհչպահանջվիինձնիցբացի» տողերն Ազատության հրապարակում լսելուց հետո պետք է որ բոլորը հասկացած լինեին այդ ամենը։ Ստանիսլավսկին նման դեպքերում կասեր՝ չեմհավատում։
Ամփոփենք. Հայաստանի քաղաքական դաշտում, պատկերավոր ասած, շունը տիրոջը չի ճանաչում կամ շունն առանց դնչկալի է ման գալիս ու փսորում «երկխոսական» սիրավեպը, որը, ՀՀԿ–ական ԴավիթՀարությունյանի բնորոշմամբ, տանգո պարելու պես մի բան է։
Պարզ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող։ Բնության օրենքները գործում են նաև քաղաքականության մեջ, և Հայաստանը չպետք է արհեստական օրակարգերի գերի դառնա։
Աբսուրդի թատրոն
Փորձը ցույց է տալիս, որ նախագահի պաշտոնում հայտնված Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնությունների բուն էությունը թամաշան է։ Սովետական ագիտպրոպի դպրոցն անցած մեկից այլ բան պետք էլ չէր սպասել։
Ս. Սարգսյանը որպես Խրուշչովի, Գորբաչովի և սովետական մյուս գենսեկների «հոգևոր» ու «գաղափարական» ժառանգորդ սիրում է քաղաքականության արտաքին էֆեկտները, որոնց տակ, սակայն, բացարձակ դատարկություն է և դեմագոգիա։ Դա է պատճառը, որ ներքաղաքական զարգացումներն աբսուրդի թատրոն են հիշեցնում։
Կեվորկովի հետ աշխատած տարիներին Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, լավ յուրացրել է սովետական կառավարման խաղի կանոններն ու անկախ Հայաստանում հիմա դրանք կիրառում է բոլշևիկյան էնտուզիազմով։
Սկզբում հայ–թուրքական թամաշան էր։ Սարգսյանին այդ փուլում ակնհայտորեն դուր էր գալիս, որ իրեն ցույց էին տալիս CNN–ով, BBC–ով և այլ հզոր լրատվամիջոցներով։ Գերմանացի գրող Հոֆմանի նկարագրած ցախիսցինոբերյան սիմպտոմներն այս դեպքում առկա էին մեր «ֆուտբոլասերի» մոտ իր բոլոր «գույներով»։
Իշխանական քարոզչամեքենան «ֆուտբոլը» համարում էր ձեռքբերում՝ նշելով, թե Հայաստանը միջազգային մակարդակով «նյուզմեյքեր»՝ լուր ստեղծող է դարձել։ Ստացվում է, որ սերժսարգսյանականները «ֆուտբոլային»դիվանագիտության միայն ձևական ու մակերեսային կողմին էին ուշադրություն դարձնում և չէին խորանում հարցի բովանդակության մեջ։ Բովանդակությունն իրենց, հավանաբար, չի էլ հետաքրքրել, կամ էլ՝ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը լավ չի պատկերացրել, թե ինչի է հանգեցնելու Գյուլի թանկագին խաթեր համար Արարատի պատկերը մեր ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանելը, Ծիծեռնակաբերդի լույսերն անջատել տալը և տխրահռչակ արձանագրությունները ստորագրելը։
Արտաքին քաղաքական թամաշային զուգահեռ Սարգսյանը նախաձեռնեց նաև ներհայաստանյան թամաշաներ։ Այդ սերիայից էին Մարզահամերգային համալիրում կազմակերպվող ու ժամեր տևող քննարկումները Հայաստանում գրանցված կուսակցություններից մեծ մասի հետ։ Կուսակցություններ, որոնց գոյության և դրանցից շատերի ղեկավարների մասին Սերժ Սարգսյանը տեղեկանում էր հենց հանդիպման ժամանակ։ Ասել է թե՝ այդ շրջանում ՀՀ նախագահի հետ հանդիպելու և անիմաստ «զրից» անելու համար շատ բան պետք չէր. կուսակցական կնիքդ ցույց տուր, և «ականջ քշիր» պետության թիվ մեկ պաշտոնյայի հետ որքան ուզում ես։
«Նախաձեռնողական» թամաշաների շարքին կարելի է դասել նաև նյուվասյուկիստական ծրագրերի, «Տիգրան Սարգսյանը՝ բարեշրջիչ վարչապետ» տրագիկոմեդիայի, ինչպես նաև «Դեմքով դեպի գյուղը» կարգախոսի «ռասկրուտկաները», որոնք ավարտվեցին համապատասխանաբար՝ Գյումրին ծովափնյա քաղաք «դարձնելու» մասին «ծրագրերի» դեվալվացիայով և «միջազգայնագետ» նախարարին «հորանց տուն» ուղարկելով, տիգրանսարգսյանական խայտառակ տնտեսական քաղաքականության արդյունքում արձանագրված մակրոտնտեսական բացասական ցուցանիշներով, ինչպես նաև գյուղացիներին կով կթելու «նրբությունների» մասին տրվող ցուցումներով։
Հիմա հերթը հասել է սերժալևոնական թամաշային, և քաղաքական դաշտում աբսուրդը կատարյալ է դարձել։ «Երկխոսողները» միմյանց հետ շփվում են, հետո հայհոյում, էլի բարիշում, նորից կռվում, միմյանց մեղադրում «դաղալության» մեջ և այդպես շարունակ. իսկական մանկապարտեզ։
Մառազմը հասել է այն աստիճանի, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր թիմակիցները կոնգրեսական շարքերին հավաստիացնում են, թե Սերժ Սարգսյանը շտապել է գարնանը կատարել իրենց երեք պահանջները, որպեսզի ամռանը երկխոսի ու աշնանն էլ հրաժարական տա (մինչև սեպտեմբեր նախապես հայտարարելով այդ մասին)։
ՀԱԿ–ի ղեկավարությունն ինքն իրեն ու համակիրներին այժմ համոզում է, թե «երկխոսությունը» ուր որ է բերելու է արտահերթ ընտրությունների, բայց միևնույն ժամանակ հրաժարվում իշխանական թիմի հետ հանդիպելուց։
Փաստորեն ստացվում է, որ ՀԱԿ–ն է հետաձգում արտահերթը։ Չէ՞ որ, ըստ կոնգրեսականների, Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, բարի «ձյաձյա» է ու երբ ընթերցանության օրերը Կառավարության ընդունելությունների տանն ավարտվեն՝ կապույտ եզրաշերտով սկուտեղի վրա մատուցելու է իշխանությունը ՀԱԿ–ին։ Բա այդ դեպքում ինչու՞ չեք շտապում վերցնել նախագահի բաղձալի աթոռը և առկախում եք «երկխոսությունը», հարգելի՛ «ընդդիմադիրներ»։ Հա, մոռացել էի։ «Հիմնադիրի» համար դա սկզբունքի հարց է. եթե անազատության մեջ է գեթ մեկ կոնգրեսական, ապա ու՞մ է պետք նախագահի աթոռը։ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» տողերն Ազատության հրապարակում լսելուց հետո պետք է որ բոլորը հասկացած լինեին այդ ամենը։ Ստանիսլավսկին նման դեպքերում կասեր՝ չեմ հավատում։
Ամփոփենք. Հայաստանի քաղաքական դաշտում, պատկերավոր ասած, շունը տիրոջը չի ճանաչում կամ շունն առանց դնչկալի է ման գալիս ու փսորում «երկխոսական» սիրավեպը, որը, ՀՀԿ–ական Դավիթ Հարությունյանի բնորոշմամբ, տանգո պարելու պես մի բան է։
Պարզ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող։ Բնության օրենքները գործում են նաև քաղաքականության մեջ, և Հայաստանը չպետք է արհեստական օրակարգերի գերի դառնա։
Անդրանիկ Թևանյան