Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը, շարքերի տոնուսը բարձր պահելու համար, հաճախ է նմանեցնում Հայաստանի, Եգիպտոսի և Թունիսի քաղաքական զարգացումները։ Նպատակն այն է, որ իրենց համակիրներին համոզեն, թե Սերժ Սարգսյանը, որքան էլ որ չուզենա, միևնույն է հեռանալու է ճիշտ այնպես, ինչպես չէին ուզում, բայց հեռացան Եգիպտոսի ու Թունիսի նախկին ղեկավարներ Մուբարաքն ու Բեն Ալին։
Այսպիսի մակերեսային զուգահեռներ անցկացնելով արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձությունների և ներհայաստանյան քաղաքական ներկա գործընթացների միջև՝ Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր հետևորդները անխուսափելի են համարում Սարգսյանի վարչակարգի հեռացումը՝ «թունիսիլ տենք» հռետորաբանության օգնությամբ ձգտելով հա՛մ սիրաշահել արմատական տրամադրված զանգվածներին, հա՛մ սեփական մարտավարության ճշմարտացիությունը հիմնավորել։
Եկեք, սակայն, քաղաքական դեմագոգիայով զբաղվելը թողնենք այդ գործի սիրահարներին ու փոխարենը քննության առարկա դարձնենք հետևյալ հարցերը՝
1.արդյոք Սարգսյանին սպառնու՞մ է Մուբարաքի կամ Բեն Ալիի ճակատագիրը, այն էլ՝ ՀԱԿ–ի «պայքարի» արդյունքում,
2.արդյոք Սարգսյանը կարո՞ղ է վերարտադրվել իր «ընդդիմախոսների» հետ «երկխոսելու» տեխնոլոգիան կիրառելով,
3.ո՞ր դեպքում հնարավոր կլինի Սարգսյանի հեռացումը կամ որ նույնն է՝ ՀՀ–ում համակարգային փոփոխությունների իրականացման նախաձեռնումը (նոր Սահմանադրության ընդունում, բիզնեսի մրցակցային պայմանների ապահովում, քաղաքական համակարգի ապահաճախորդացում և ապամիաբանացում, պետական ու տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխում և այլն)։
Այն որ Սերժ Սարգսյանի նեղ թիմը պետք է դուրս մղվի պետական կառավարման համակարգից և դա ի վերջո տեղի է ունենալու՝ կասկած չկա։ Հետադիմական ու փտած ռեժիմները վաղ թե ուշ հեռանում են, բայց խնդիրն այն է, թե երբ և ինչպես։
Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարծիքի է Եգիպտոսում և Թունիսում տեղի ունեցած իրադարձությունների և այդ տիպի գործընթացների Հայաստանում կրկնվելու հավանականության մասին, մեկ բան պարզ է, որ ՀԱԿ–ի գործողությունների արդյունքում Ս. Սարգսյանին «մուբարաքացում» կամ «թունիսացում» չի սպառնում։ Այսինքն՝ «նախաձեռնող» ու «շախմատասեր» նախագահի հեռացումը կամ, այսպես ասած, «թունիսացումը» հնարավոր կլինի ոչ թե ՀԱԿ–ի միջոցով, այլ ի հեճուկս ՀԱԿ–ի, եթե, իհարկե, գտնում ենք, որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարին միայն ա՛յդ ձևով պետք է ճանապարհ դնել։
Ակնհայտ է, որ տապալվելով ներքին ու արտաքին իր գրեթե բոլոր նախաձեռնություններում՝ Սերժ Սարգսյանն առայժմ պահում է աթոռը բացառապես նախագահական ընտրություններից մնացած իներցիայով ընդդիմադիր դաշտի առաջնորդ ընկալվող Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ուժի օգնությամբ։ Ուժ, որի միանձնյա կառավարիչը ողջունում է «ֆուտբոլային» դիվանագիտությունը, ներիշխանական լարվածության փուլերում քաղաքական ու լրատվական ռեսուրսներով աջակցում է Սարգսյանին և այլն։
Գիտակցում են ՀԱԿ–ի համակիրները, թե ոչ, բայց իրենց լևոնապաշտությամբ փաստացի սերժանպաստ գործունեությամբ են զբաղված, քանի որ Լ. Տեր–Պետրոսյանի նպատակը, ինչպես ինքն է բազմիցս արտահայտվել, «Եղիազար Այնթապցու» մոտ «էջմիածնական միաբանություն» անելն է, ինչը ոչ մի կապ չունի «թունիսելու» կամ այլ նման բաների հետ։
Եթե մարդը քաղաքականապես անմեղսունակ չէ և անձնական շահ չունի սերժալևոնական այժմյան մերձեցումից, ապա չի կարող չընդունել, որ Տեր–Պետրոսյանը վերածվել է Սարգսյանի իշխանության կայունության ու պահպանման երաշխիքի (հիշե՛ք Տեր–Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանի ասուլիսը կոալիցիոն հուշագրի ստորագրման նախօրեին)։ «Երկխոսություն» կոչված գյալաջին, ըստ այդմ, նպատակ ունի «հակառակորդների» համագործակցությանը տալ ֆորմալ տեսք ու հաճախորդացման գործընթացը կոմերցիալիզացիայի ենթարկել՝ «Սերժ Սարգսյանն օրինակարգ նախագահ է» ծրագրի շրջանակներում։
Այնպես որ Տեր–Պետրոսյանի հետևից գնացողներն ու «Սերժիկ, հեռացի՛ր» գոռացողները թող լավ իմանան, որ իրենք ընդամենը գործիք են «երկխոսողների» ձեռքում։
Ինչ վերաբերում է Մուբարաքի, Բեն Ալիի ու Սարգսյանի միջև լևոնականների ներկայացրած զուգահեռներին, ապա նկատենք, որ Եգիպտոսում ու Թունիսում իշխանության գլխին կանգնած սուբյեկտներն այլ գործոնների ազդեցությունից բացի հեռացան նաև այն պատճառով, որ իրենց «Լևոնին» չունեին որպես ընդդիմադիր զանգվածին գլխավորող առաջնորդ, այլապես «կերկխոսեին» ու հանգիստ կյանքով կապրեին։
Եթե Մուբարաքն իր դեմ «պայքարող» եգիպտական «Լևոնին» ունենար, ապա Կահիրեի Տահրիր հրապարակը հանրահավաքներից առաջ ջրցան մեքենաների օգնությամբ կհովացներ ու կիշխեր մինչև մահ։
Բեն Ալին էլ չուներ իր «Լևոնին» ու դրա համար էլ «թունիսվեց»։ Իսկ ահա մեր «Մուբարաքը» Տեր–Պետրոսյանի օժանդակությամբ շարունակում է իր անփառունակ կառավարումը։ Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանն անկեղծորեն հայտարարում է, թե սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ տրված։
Այս հարցում դժվար է Սարգսյանի հետ չհամաձայնելը։ Իրոք որ բոլորին չէ տրված ձեռքբերել սուր քննադատող «ընդդիմություն», որն այնպես է այդ գործն անում, որ խայտառակ պարտությունների շարան ապահոված իշխանությունը միայն շահում է ու պահում դիրքերը։
Անշո՛ւշտ, Սերժ Սարգսյանիձեռքբերումը պետք է համարել այն «ընդդիմությունը», որն այնպես է քննադատում իշխանության վարած քաղաքականությունը, որ այլ տարբերակ չի գտնում իր խոսքերին ընդդիմադիր բնույթ տալու համար, քան նույն Սարգսյանի խոսքերից հանրահավաքների ժամանակ ընդարձակ մեջբերումներ անելը։
Եվ վերջապես աշխարհի ո՞ր հակաժողովրդավարական պետության վարչախումբը չի ուզենա ձեռքբերել մի «ընդդիմություն», որի հիմնական գործն իշխանության իրական ընդդիմախոսների դեմ պայքարելն է։
Այնպես որ եթե ուզում ենք դրական փոփոխություններ տեսնել մեր երկրում, ապա դա հնարավոր կլինի միայն «Եղիազարի» ու «միաբանի» «երկխոսական» տիրույթից դուրս գտնվող հայաստանակենտրոն ուժերի օգնությամբ։ Իսկ թե այդ դեպքում ի՞նչ անուն կստանա դեպի հաղթանակ տանող գործընթացը («թունիսացում», «մուբարաքացում» կամ «երկխոսացում»)՝ այնքան էլ էական չէ։
Մուբարաքը, Բեն Ալին, Սարգսյանը և Տեր–Պետրոսյանը

Անշո՛ւշտ, Սերժ Սարգսյանի ձեռքբերումը պետք է համարել այն «ընդդիմությունը», որն այնպես է քննադատում իշխանության վարած քաղաքականությունը, որ այլ տարբերակ չի գտնում իր խոսքերին ընդդիմադիր բնույթ տալու համար, քան նույն Սարգսյանի խոսքերից հանրահավաքների ժամանակ ընդարձակ մեջբերումներ անելը։
Եվ վերջապես աշխարհի ո՞ր հակաժողովրդավարական պետության վարչախումբը չի ուզենա ձեռքբերել մի «ընդդիմություն», որի հիմնական գործն իշխանության իրական ընդդիմախոսների դեմ պայքարելն է։
Այնպես որ եթե ուզում ենք դրական փոփոխություններ տեսնել մեր երկրում, ապա դա հնարավոր կլինի միայն «Եղիազարի» ու «միաբանի» «երկխոսական» տիրույթից դուրս գտնվող հայաստանակենտրոն ուժերի օգնությամբ։ Իսկ թե այդ դեպքում ի՞նչ անուն կստանա դեպի հաղթանակ տանող գործընթացը («թունիսացում», «մուբարաքացում» կամ «երկխոսացում»)՝ այնքան էլ էական չէ։
Անդրանիկ Թևանյան