Կարծիք

23.03.2022 10:09


Մարդ, որ քաղաքապետի ընտրություններում սեփական քաղաքում անգամ մի քանի ձայն չի կարողանում հավաքել, բարոյական իրավունք ունի՞ խոսել շուրջ 270 հազարի ընտրության մասին (տեսանյութ)

Մարդ, որ քաղաքապետի ընտրություններում սեփական քաղաքում անգամ մի քանի ձայն չի կարողանում հավաքել, բարոյական իրավունք ունի՞ խոսել շուրջ 270 հազարի ընտրության մասին (տեսանյութ)

Վերնագիր եմ կարդում՝ «Այսքան դատարկ և անօրակարգ ընդդիմություն Հայաստանը երբեք չի ունեցել․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյան»։ Փաստորեն, լիքը և օրակարգով ընդդիմություն լինելու համար պետք է Նիկոլ Փաշինյանի հետ թաքուն կոֆե խմել, միասնական ուժերով հասարակությանը հիմարացնելու հանցավոր համաձայնության գալ, հետո քցվել նույն Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրություններում, հետո նշանակվել դեսպան, իշխանություններին սպասարկող կցորդ կուսակցություն պահել, գնալ Հ1 ու օգտվելով Ազգային հերոսի ազգանունից, իշխանության քարոզչական պասով փորձել նորից հիմարացնել հասարակությանը։ Մարդ, որ քաղաքապետի ընտրություններում սեփական քաղաքում անգամ մի քանի ձայն չի կարողանում հավաքել, բարոյական իրավունք ունի՞ խոսել շուրջ 270 հազարի ընտրության մասին։

Առաջարկում եմ դիտեք 2021թ ապրիլի 1-ի հարցազրույցի այս կտորը։

Հարց- Դուք չնայած միշտ քցվել եք Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց հույսը չեք կորցրել։

Պատասխան-Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է․․․

Այսքանով, ֆեյք կուսակցության անդամների և իրենց՝ հատուկ հանձնարարությունների գծով ղեկավարի հայտարարությունների մեկնաբանությունը համարում եմ ավարտված. մեր էներգիան ձեզ վրա ծախսելու շռայլություն չունենք։

Հ.Գ. Հուսամ Նիկոլ Փաշինյանը կգնահատի նաև երիտասարդի ջանասիրությունը ու մի հատուկ հանձնարարություններով ԺԷԿ-ի պետ էլ իրեն կնշանակի:

Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը