Կարծիք

27.02.2022 13:44


Հիշո՞ւմ եք, որ նիկոլական կադրերի հանճարեղ կառավարման շնորհիվ հայկական ինքնաթիռների մուտքը ԵՄ օդային տարածք արգելված է

Հիշո՞ւմ եք, որ նիկոլական կադրերի հանճարեղ կառավարման շնորհիվ հայկական ինքնաթիռների մուտքը ԵՄ օդային տարածք արգելված է

Եվրոպական մի քանի երկրներ փակեցին իրենց օդային տարածքը ռուսական քաղաքացիական ինքնաթիռների համար։ Մեծ հավանականությամբ մոտակա օրերին ԵՄ բոլոր երկրները նույնը կանեն։ Իր հերթին ռուսական կողմն էլ ժամերի ընթացքում հայելային հակասանկցիաներ է կիրառում այդ երկրների հանդեպ՝ փակելով իր օդային տարածքն այդ երկրների ինքնաթիռների համար։

Իսկ հիմա մի փոքր «սպռավոչկա». հիշո՞ւմ եք, որ նիկոլական կադրերի հանճարեղ կառավարման շնորհիվ հայկական ինքնաթիռների մուտքը ԵՄ օդային տարածք արգելված է։ Ընդ որում փոխանակ կպած աշխատեին, որպեսզի խնդիրը կարգավորեին, հանգստացնում էին, թե. «Ոչինչ, խնդիր չկա, այլ երկրների ավիաուղիներից կօգտվենք»։

Այդ «այլ ավիաուղիների» թվում են նաև ռուսականները, և նրանց դուրս մղվելը Եվրոպայից հիմա է՛լ ավելի է նեղացնում ՀՀ-ի օդային կապի հնարավորությունները։

Ի դեպ, հիշեցնեմ նաև, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը, ՀՀ պաշտպանության նախարարը մեկ ամբողջ օրով ուշացավ պատերազմից, որովհետև մնացել էր Բուլղարիայում, քանի որ Հայաստանը չէր կարող իր հետևից ինքնաթիռ ուղարկել Եվրոպայի օդային տարածքը մեր օդանավերի համար փակ լինելու պատճառով։

«Ինչ լավ ա, չէ՞»։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը