Կարծիք

23.02.2022 21:46


Երկրի տերե՞ր, թե՞ պերսոնա նոն գրատա

Երկրի տերե՞ր, թե՞ պերսոնա նոն գրատա

Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորներն իրենց զգում են ինչպես իրենց հայրենիքում։ Նրանք գրառումներ են անում, թե Երևանն իրենցն է լինելու, պարսկական մզկիթն անվանում ադրբեջանական և որ իսկական տերերը շուտով կվերադառնան։

Ցանկացած երկրում նման արտահայտություններ որևէ օտարերկրյա հյուր իրեն թույլ չէր տա, առավել ևս՝ թշնամական պետության ներկայացուցիչ։ Այնուամենայնիվ, եթե այդպիսի բան տեղի ունենար, ապա տվյալ երկրի իշխանությունն այդ անձանց նվազագույնը կհայտարարեր որպես պերսոնա նոն գրատա և կարտաքսեր երկրից, իսկ Ադրբեջանում կկալանավորեին։ Ավելին, նրանք Ադրբեջանում այդպես պաշտպանված չեն, ինչպես «իրենց հայրենիքում»։ Նրանց դեմ բողոքի ցույցի դուրս եկած երիտասարդներին «հերոսաբար» բռնության է ենթարկում ադրբեջանցիների դաշնակից վարչապետի թիկնազորը։

Մի խոսքով, Հայաստանի և հայ ժողովրդի նվաստացումները շարունակվում են և արդեն կասկածից դուրս է, որ այս ամենը ապիկարության և հիմարության հետևանք չի, այլ․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը