Կարծիք

21.02.2022 16:38


Երկու «զուգադիպող» հարված Հայաստանին` մեկն Ադրբեջանից, մյուսը` հենց Հայաստանում

Երկու «զուգադիպող» հարված Հայաստանին` մեկն Ադրբեջանից, մյուսը` հենց Հայաստանում

Երկու «զուգադիպող» հարված Հայաստանին` մեկն Ադրբեջանից, մյուսը` հենց Հայաստանում։

Թալեաթի ու Էնվերի երեխեքն այսօր դեմ քվեարկեցին «Հայաստան» դաշինքի` Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կնքված «Շուշիի» հռչակագիրը դատապարտող բանաձևին։

Թե այդ հռչակագիրն ինչ հակահայ բովանդակություն ու հեռահար նպատակներ ունի` հաջորդիվ, սակայն այժմ ևս մեկ անգամ փաստենք` այս իշխանությունը հայկականության հետ աղերս չունի, սրանք ոտքից գլուխ թշնամական են ու առիթը բաց չեն թողնելու, որ էս մի բուռ հողը թուրքի համար` կամուրջ, հայի համար գերեզման դարձնեն։

Իսկ զուգահեռաբար Ադրբեջանում այսօր արդեն քրեական գործ են հարուցել ու հետախուզում հայտարարել իրենց ծնկի իջեցրած ՀՀ հաղթանակած նախագահների` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ` նույնն ինչ վերջիններիս դեմ անում է Նիկոլը, այլ խոսքով` թե Նախագահների, թե՛ Հայաստանի դեմ Նիկոլի ու Ալիևի ջրերը նույն հակահայկականության գետով են հոսում։

Նիկոլ Հեյդարովիչը շարունակում է սարսափել Արցախն ազատագրողներից ու այդ իսկ սարսափն է` իրեն ստիպում է ժամ առաջ վերացնել Հայաստանը, զսպել Նախագահների հաջողության ամեն հնարավորություն, քանզի տեղական Ալիևի հեռացումը Բաքվի Ալիևի համար նշանակելու է վերադարձ դեպի նախկիններ` առանց Արցախ Ադրբեջան։

Չեմ դադարելու կրկնել` #Նիկոլը_պետք_է_հեռացվի։դա նշելու և չի նշել։ Բայց Սարգսյանը պարտավոր է եղել հայտարարագրել իր դրամական միջոցները և նշել արտարժույթը։ Հարց է առաջանում, թե ինչու՞ և ինչպե՞ս է նա ընտրել հայտարարագրել 8 մլն եվրոն, բայց չի հայտարարագրել մեզ հայտնի 10 մլն շվեյցարական ֆրանկը։

Բացի նշված հաշվեհամարից, Սարգսյանը Credit Suisse-ում ունեցել է ևս երեք հաշիվ։ Դրանց մանրամասն չենք անդրադառնում, քանի որ այդ հաշիվներից երկուսը փակվել են Սարգսյանի՝ հանրային պաշտոն ստանձնելուց մի քանի ամիս առաջ, իսկ մյուսը՝ շատ ավելի շուտ։

Սարգսյանն իր պարզաբանման մեջ նաև նշել է, որ հաշիվները փակվել են իր՝ դրանց մասին տեղեկատվությունը բացահայտելու պարտավորությունից առաջ, սակայն իր և քրոջ՝ Կարինե Սարգսյանի հաշիվը փակվել է միայն 2016 թ.-ին։ Այդ ժամանակ օրենքը պարտավորեցրել է նրան հայտարարագրել իր դրամական միջոցները, ինչը նա արել է, ինչպես նշեցինք, մի քանի տարի ուշացումով և հետագայում` արդեն որպես նախագահ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեզ հայտնեց նաև, որ Սարգսյանը դեռ պետք է ներկայացնի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը (նոր ձևաչափով, ավելի մանրամասն` ներառելով դրամական միջոցների տեսակները) և տվյալների համադրության արդյունքում Հանձնաժողովը կկարողանա ներկայացնել իր վերլուծության վերջնական արդյունքները։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը