Կարծիք

11.02.2022 15:13


Պատերազմից հետո, գյուղատնտեսությունն աղետալի վիճակում է

Պատերազմից հետո, գյուղատնտեսությունն աղետալի վիճակում է

Պատերազմից հետո, գյուղատենտեսությունն աղետալի վիճակում է: Գորիս համայնքի արոտավայրերի, ցանքատարածությունների շուրջ 31 տոկոսը թշնամու վերահսկողության տակ է, անասնագլխաքանակը կրճատվել է մոտ 28 տոկոսով, այդ թվում՝ թշնամու կողմից գողացված:

Սահմանին մոտ գտնվող ցանկատարածությունների զգալի մասը չի մշակվել՝ մարդիկ վախեցել են մոտ գնալ սահմանին, քանի որ պարբերաբար վեճեր են տեղի ունեցել, սպառնալիքների դեպքեր են արձանագրվել:

Վերոնշյալ խնդիրների հաղթահարման ուղղությամբ, որևէ համալիր ծրագիր չի իրականացվում, եթե գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրների ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, առաջիկայում պարենի լուջ խնդիրներ են առաջանալու: Առայժմ հայտնի չէ նաև, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու օրինակ՝ պարարտանյութի, վառելիքի սուբսիդավորման հարցում, հակառակ դեպքում՝ սարսափելի թանկացումների ֆոնին գյուղացին չի կարողանա հող մշակել, իսկ դրանից տուժողը միայն գյուղացին չէ լինելու, քանի որ գյուղն է քաղաքը պահում:

Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը