Կարծիք

10.02.2022 12:27


«Հայաստանի բռենդը ժողովրդավարությունն է»

«Հայաստանի բռենդը ժողովրդավարությունն է»

Այս մտքի հեղինակն իր ամբողջ կյանքում հորինել է թերթի հոդվածների վերնագրեր՝ չունենալով որևէ ոլորտի հիմնարար գիտելիքներ ու որևէ մասնագիտացում:

Ժողովրդավարության մասին նրա գիտելիքները չեն զիջում ատոմային ֆիզիկայի ոլորտում ունեցած գիտելիքներին. երկուսն էլ անհասանելի բարձունք են նրա համար:

Իսկ եթե աշխարհաքաղաքական դրդապատճառներով և հակահայկական օրակարգերի իրացման նպատակով ԵԽԽՎ, ԵՄ և այլ եվրոպական կառույցներ իրեն «հռչակում են» ժողովրդավար, կամ եթե ԱՄՆ նախագահը նրան հրավիրում է մասնակցել ժողովրդավարական ֆորումին, ապա դա բացարձակ չի նշանակում, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, իսկ կառավարող ռեիմը՝ դեմոկրատիայի գաղափարական նվիրյալներ:

Այն ինչ կատարվում է Հայաստանում վերջին 4 տարիներին, կարելի է որակել նեոբոլշևիկյան ամբոխավարություն, որտեղ գլխավոր նիկոլի երազանքն է դառնալ ներոնյան ոճի դիկտատոր:

Հ.Գ. 11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը պետք է դնել նիկոլների սեղանին և ստիպել նրանց կարդալ՝ ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտում դպրոցական գիտելիքներ ձեռք բերելու համար:

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը