Կարծիք

07.02.2022 11:19


Սպասում եմ՝ ե՞րբ եք Կանադան համարելու ոչ ժողովրդավարական, բռնապետական երկիր

Սպասում եմ՝ ե՞րբ եք Կանադան համարելու ոչ ժողովրդավարական, բռնապետական երկիր

Էս Կանադան մի անգրագետ, մի ոչ ժողովրդավարական, մի բռնապետական երկիրա, ապա մի նայեք ինչեր են գրում ու ո՛չ տուգանք կա, ո՛չ քրեական հետապնդում:

Այ իսկ Հայաստանն` ուրիշ բա՜ն:

Իսկական ժողովրդավարության բասծյոն ( bastion of democracy) է մեր երկիրը, մի եվրոպական արժեքների տիպար` ոչ մի խոսքի ազատություն, ազատ արտահայտվելու համար դատում են, տուգանում են, նույնիսկ բալային համակարգ են ներդնում, որ որքան հայհոյես, այնքան բացասական բալեր կուտակես անձիդ վրա (չգիտեմ, թե որ համակարգում է կուտակվելու, երևի հարկային):

Հենց մեկը մի բարձրաստիճան պաշտոնյաին ասում է, օրինակ, ձիշովկա (cheap) միանգամից գործ են հարուցում նրա դեմ, քանի որ մի այլ կարգի ժողովրդավարական բասծյոն ենք մենք:

Բա այս բռնապետական Կանադաի հարցը ո՞նց պիտի լինի, հարգելի ԵԽ ներկայացուցիչ տիկին Շմիդտ, հարգելի ԵՄ դեսպան տիկին Վիկտորին: Անպայման պիտի քննադատեք Կանադայի ղեկավարությանը ժողովրդավարության հիմքերը քանդելու համար:

Ասեմ՝ ինչո՞ւ եմ այդպես գրում:

Ըստ կատարվողի, մենք, հարգելի դեսպաններ, գտնվում ենք Երկրի (մոլորակի արդեն) հակառակ (թարս) կողմում, այսինքն բոլորս` հանրահայտ Լյուիս Քերոլի Ալիսայի նման, գտնվում ենք հայելու հակառակ կողմում (Alice in Wonderland), որտեղ ճիշտը սուտ է, իսկ սուտը՝ ճիշտ, իսկ խոսքի իրավունքի սահմանափակումը համարվում է ժողովրդավարություն, ապա խոսքի ազատությունը նույն Կանադայում պարտադիր պիտի դիտարկվի որպես հակաժողովրդավարական, բռնապետական ռեժիմի արտահայտում... Ուստի, սպասում եմ՝ ե՞րբ եք Կանադան համարելու ոչ ժողովրդավարական, բռնապետական երկիր:

Արթնացեք հարգելիներս, վաղը ուշ է լինելու։

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը