Կարծիք

01.02.2022 20:34


Գիտնակա՞ն, թե՞ հպատակ

Գիտնակա՞ն, թե՞ հպատակ

Այսպիսով, Բարձրագույն Դատական Խառնամբոխ, ներեցեք՝ խորհուրդ (ԲԴԽ), կոչվող մարմինը, միաձայն, հավանություն տվեց ՀՀ ԴատաՂազության, ներեցեք՝ դատախազության , դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու թույլտվության միջնորդությունը։

Եվ ԲԴԽ բոլոր անդամները և գլխավոր դատախազը ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, ոմանք նաև իրավաբանական գիտությունների թեկնածուներ, դոկտորներ են, դասախոսներ։ Նրանք ուսանողների համար կարդում են դասախոսություններ, իրավական պետության, իրավունքի գերակայության,դատական համակարգի անխախության մասին։ Իրականում, նրանք իրենց գիտելիքներով, ներեցեք՝ ոչինչ չարժեն։

Նրանք ստրկամիտ, հպատակի հոգեբանություն ունեցող «մասնագետ-իրավաբան-գիտնականներ» են և շատ ավելի վտանգավոր պետության համար, քան կրթություն չստացած կիսագրագետը, ում պատվերներն էլ նրանք կատարում են:

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը