Կարծիք

25.01.2022 20:38


Եղել է և այսպիսի ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարը հպարտորեն երկիրը ներկայացնում էր միջազգային հարթակներում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները նստած խելոք լսում էին (տեսանյութ)

Եղել է և այսպիսի ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարը հպարտորեն երկիրը ներկայացնում էր միջազգային հարթակներում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները նստած խելոք լսում էին (տեսանյութ)
Եղել է և այսպիսի ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարը հպարտորեն երկիրը ներկայացնում էր միջազգային հարթակներում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները՝ նույն Ալիեւն ու Էրդողանը, նույն սեղանի շուրջ նստած խելոք լսում էին Հայաստանի հստակ դիրքորոշումները։
Տեսանյութը ԵԽ պետությունների և կառավարությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովից է, որը տեղի է ունեցել 2005թ․ մայիսի 16-17-ին, Լեհաստանի մայրաքաղաքում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթում անդրադառնում է եվրոպական ինտեգրացիային, ղարաբաղյան հակամարտությանը, որ Արցախը կատարել է իր ընտրությունը, անդրադառնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը։
Հիշեցնենք, որ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2005 թ. մայիսին՝ Քոչարյան-Էրդողան հայտնի նամակագրությունից 20 օր անց։ Նամակից հետո եւս Ռոբերտ Քոչարյանը վերահաստատում է հայոց պահանջատիրությունը, արդեն դեմ առ դեմ։
Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը