Կարծիք

23.01.2022 14:00


Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ և հակասում է Սահմանադրությանը

Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ և հակասում է Սահմանադրությանը

Հունվարի 22֊ից գործում է հանրային սննդի, մշակույթի եվ նմանատիպ այլ օբյեկտներում սահմանափակումներն այն անձանց համար, ովքեր պատվաստված չեն կամ չունեն բացասական թեստի արդյունք։

Հիմնական օրենքի, սահմանադրության ուժով, անձանց տեղշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել, բացառապես օրենքով։ Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում է սահմանադրական նորմը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքով օրենսդիրը հնարավորություն է տալիս ֆիզիկական եվ իրավաբանական անձանց ինքնապաշտպանվելու ինչպես անօրինական իրավական ակտերից, այնպես էլ անօրինական գործառույթներից։

ՀՀ կառավարությունը, եթե գտնում է, որ անձանց տեղաշարժը ենթակա է սահմանափակման, այն պետք է կարգավորի օրենքի ուժով, այլ ոչ թե նախարարի անհատական իրավական ակտով։

Փաստաբան Լևոն Բաղդասարյան

Այս խորագրի վերջին նյութերը