Կարծիք

12.01.2022 20:09


Ազնիվ կլիներ, որ պարոնը այս հայտարարությունից հետո աշխատավարձը ստանար ադրբեջանցի հարկատուներից՝ մանաթով

Ազնիվ կլիներ, որ պարոնը այս հայտարարությունից հետո աշխատավարձը ստանար ադրբեջանցի հարկատուներից՝ մանաթով

Վիգեն Խաչատրյանն է. այս իշխանության դեմքը։ Տարիքի չափ կուսակցություն է փոխել ու ճամբարափոխ եղել, իսկ քաղաքական մայրամուտը գտել Նիկոլ Փաշինյանի մոտ։ Դե այլ կերպ չէր էլ կարող լինել, Ալիեւին կիրթ ու կառուցողական անվանող քաղաքական շեֆի մոտ հանգրվանած Վիգեն Խաչատրյանի համար, իհարկե, ադրբեջանական ագրեսիայի հետեւանք չեն մեր երեկվա 3 զոհերը, Ադրբեջանն էլ ագրեսոր չէ, փոխարենը Խաչատուր Սուքիասյանի մոտ պատգամավոր աշխատող պարոնի համար «վտանգավոր թեզ է, թե Հայաստանն առանց Արցախի ապագա չունի», «վերջին 300 տարում այդ տարածքները եղել են վիճելի և երբեք խոսք չի գնացել, որ դրանք Հայաստանին են պատկանում», «որ պետք է հրաժարվել հայկական պահանջատիրությունից»։

Հ.Գ. Ազնիվ կլիներ, որ պարոնը այս հայտարարությունից հետո աշխատավարձը ստանար ադրբեջանցի հարկատուներից՝ մանաթով։

Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Возможно, это изображение (1 человек и текст)

Այս խորագրի վերջին նյութերը