Կարծիք

12.01.2022 09:44


Մինչև նրանք ամպագոռգոռ հայտարարություններ են անում, անգիտակից զանգվածը շարունակում է դեպի անդունդ շարժվել

Մինչև նրանք ամպագոռգոռ հայտարարություններ են անում, անգիտակից զանգվածը շարունակում է դեպի անդունդ շարժվել

Երբ 2-ամյա երեխան ձեռքը մտցնում է եռման ջրի մեջ, չգիտակցելով դրա վտանգը, մեղադրում են ոչ թե երեխային, այլ ծնողին, ով չի կարողացել երեխային բացատրել, որ այդպես անել չի կարելի, և չի կանխել տվյալ՝ երեխայի առողջությունը և գուցե անգամ կյանքը վտանգող գործողությունը։

Իսկ երբ հազարավոր, գուցե անգամ հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պատկերացում չունեն՝ ինչ է պետությունը, պետական համակարգը, օրենքը, քաղաքացի լինելը, առաջնորդվելով «ստամոքսից եկած հրահանգներով» (ինչում մեղավոր է այդ թվում տարիներ շարունակ տիրող սոցիալ-տնտեսական անարդարությունը), զանգվածային ինքնասպանություն են գործում, մեղադրում են այդ անգիտակից մարդկանց, այլ ոչ թե նրանց, ովքեր այս ամենը տեսնում են, գիտակցում, կանխատեսում «պետության մոտ ավարտը», անդադար հայտարարում ղեկավարի և նրա թիմի՝ խայտառակ աստիճանի ոչ կոմպետենտ լինելու մասին, ԲԱՅՑ մեծ հաշվով զբաղված են միայն փաստերն արձանագրելով։

Եվ մինչև նրանք ամպագոռգոռ հայտարարություններ են անում, անգիտակից զանգվածը շարունակում է դեպի անդունդ շարժվել, քանի որ դեմը պատ շարող չկա, իսկ հազարավորների՝ դեպի անդունդը քայլելուց առաջացած աղմուկի մեջ հայտարությունները պարզապես լսելի չեն։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը