Կարծիք

06.01.2022 16:01


Մարտի 1-ի անկարգություններ հրահրողը հիմա զորք է ուղարկում Ղազախստան՝ իր նման անկարգներին կարգի հրավիրելու (տեսանյութ)

Մարտի 1-ի անկարգություններ հրահրողը հիմա զորք է ուղարկում Ղազախստան՝ իր նման անկարգներին կարգի հրավիրելու (տեսանյութ)

Ծուռ հայելիների թագավորություն:

Կատակը մի կողմ, բայց մի այլ կարգի զավեշտ կա այն կետում, որտեղ Մարտի 1-ի անկարգություններ հրահրող ու կազմակերպողը (ինչի համար դատվել է), որի «հոգին փառավորվում» էր սպանություններից, ոստիկաններին մոլոտովի կոկտեյլներով այրելուց, քաղաքը այրելուց, կողոպուտից, քանդու քարափ անելուց, նաև 2018-ին փողոցային պայքարի արդյունքում վարչապետ դարձածը` հիմա զորք է ուղարկում Ղազախստան իր նման անկարգներին կարգի հրավիրելու, հնազանդեցնելու նպատակով:

Հասկանում եք, չէ՞։

Նախագահ Քոչարյանին համարյա երեք տարի «սահմանադրական կարգը տապալելու» համար մեղադրողը, «հա էդ արեք» նրան կալանավորելու մասին ասողը, հիմա սուպերմենի շորերը հագած շտապում է Ղազախստան:

Ո՞ւր, այ ...

Բա էդ գնում ես «սահմանադրական կարգը տապալելո՞ւ»:

Իրականում էն պահը չի, որ «դե բա ինչ անի», չէ որ մենք լավ գիտենք՝ ինչ էր անում Ղազախստանը 44-օրյա պատերազմի օրոք և դրանից հետո:

Նա մի նպատակով է մասնակցում, որ վաղը մյուս օր նրանց ասի՝ ես օգնեցի ձեր անհանգստությունների ժամանակ, եկեք դուք էլ ինձ օգնեք, որ մեր ժողովրդի դեմ կարմիր բերետով արդեն ղազախները կանգնեն...

***

Թարմ կադրեր Ղազախստանից՝ ղազախ անկարգությունների կազմակերպիչ Սիկտիրբեկի հոգին փառավորվում ա, որ ղազախ ոստիկան են ծեծում, իսկ օրինապաշտ նիկոլ փաշինյանը չի ուզում Ղազախստանի փողոցները մարտադաշտի վերածեն ու ոստիկան սպանեն ու դրա համար հայ զինվորներ ա ուղարկում, որ խանգարեն նենգ Սիկտիրբեկի հոգու փառավորմանը:

Բա, երեխեք։

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը