Կարծիք

25.12.2021 10:51


Փողոցով իշխանափոխությունն այլընտրանք չունի

Փողոցով իշխանափոխությունն այլընտրանք չունի

Այո՛, այն, ինչ այսօր կատարվում է ՏԻՄ ընտրություններից հետո, սինլքորն ինքն է իր պահվածքով հրապարակավ ապացուցում, որ պետությունն ամենօրյա գահավիժումից և իրենից կարելի է փրկել միայն փողոցի միջոցով։ Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությունն ու ընտրողի իրավունքը պաշտպանող պետական որևէ ինստիտուտ այսօր չի գործում։

Հատուկ ուզում եմ նորից ընդգծել, որ ՏԻՄ ընտրություններից հետո՝ Թալինի, Վանաձորի, Վարդենիսի, Փարաքարի, Դվինի և խոշորացված այլ համայնքներում այժմ տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ սինլքորը թքած ունի թե՛ Սահմանադրության, թե՛ պետական կառույցների և թե ընտրողի ձայնի վրա։

Գագիկջահանգիրյանական արդարադատությունն ու քրեականների գողական սխոդկան, համակարգված, այսօր եկել են փոխարինելու ՀՀ Սահմանադրությանը։

Այո՛, պետությունը գահավիժումից փրկելու համար այսօր փողոցն այլընտրանք չունի։

Հ.Գ. Երեկվա ասուլիսի հետքերով...

Կարդալ Խորենացու «Ողբն» ու Չարենցի «Պատմության քառուղիներով» պոեմը...

Ասված է ճշգրիտ և, հատկապես, մեր օրերի համար։

Ռուբեն Հակոբյանի Ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը