Կարծիք

17.12.2021 12:07


Այսօր Հայաստանում քաղաքական հայացքների պատճառով ազատությունից զրկված են տասնյակ մարդիկ

Այսօր Հայաստանում քաղաքական հայացքների պատճառով ազատությունից զրկված են տասնյակ մարդիկ

Ուրբաթ օրը (վաղը)՝ ժամը 13։00-ին, հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմաց, որից հետո երթով շարժվելու ենք ՀՀ դատախազություն։

Տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքում՝ հաշվեհարդարի սպառնալիքներով, գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, իշխող վարչակազմը, նենգափոխելով ժողովրդի կամարտահայտությունը, ամբողջությամբ զավթել է իշխանությունը տեղերում:

Սա ոչ այլ ինչ է, քան մեկ անձի ավտորիտար ռեժիմի հաստատման գործընթացի նոր աղաղակող փուլ։

Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկցող բռնաճնշումներին և այլախոհների ապօրինի հետապնդումներին։

Այսօր Հայաստանում քաղաքական հայացքների պատճառով ազատությունից զրկված են տասնյակ մարդիկ։ Այս թիվն օրեցօր աճում է։ Եթե բռնաճնշումների այս աննախադեպ աճին և ժողովրդավարության նահանջին մենք չկարողանանք վերջ դնել այսօր, վաղն այն թակելու է բոլորիս դռները։

Հռիփսիմե Ստամբուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը