Կարծիք

17.12.2021 09:33


Հը՞ն Ալեն, քո հրաժարականի պահանջի դեմ ըմբոստության ճառդ ընթերցե՞լ ես թիմակիցներիդ մոտ

Հը՞ն Ալեն, քո հրաժարականի պահանջի դեմ ըմբոստության ճառդ ընթերցե՞լ ես թիմակիցներիդ մոտ

Էսօր ՔՊ-ն խմբակով հավաքվել ու քննարկում էր Հայկ Մարությանին հրաժարական պարտադրելու հարցը։ Հետաքրքիր է՝ իսկ Ալեն Սիմոնյանը արտիստի հուզական տոնով իր թիմակիցների համար չի՞ կարդացել երեք օր առաջ գրած ստատուսը, թե․ «Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ՔՊ-ն ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով Հայկ Մարությանին է ուղարկում իշխանության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են քաղաքապետի հրաժարականը։

Ձեր այս արարքը նշանակում է երկու բան.

Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է,

Հայկ Մարությանն իր մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ է արել»:

Հըն Ալեն, քո հրաժարականի պահանջի դեմ ըմբոստության այս ճառդ ընթերցե՞լ ես թիմակիցներիդ մոտ․ թե՞ սահմանները խաղաղվել են արդեն, դիվանագիտական սաղ հարցերը լուծվել են։ Թե՞ միայն ընդդիմությանը լռեցնելու համար են ձեր ճառերը։

Հենց խոսքը վերաբերում է ձեր թերացումներին, ժամանակը չէ, բայց հենց պետք է դուք քաղաքական խաղեր տաք, էդ ժամանակ միշտ էլ ճիշտ ժամանակն է, թեկուզ՝ պատերազմի ընթացքում։

Հայկ Մարությանը, որքանով տեղյակ եմ, չէր բլթացրել ՀՀ ռազմավարական գործընկերոջ հասցեին, ինչքան գիտեմ, գերիների մասին էլ սկանդալային բլթոց չէր արել, թե՝ «նրանք իմ համար արդեն չկան», նրանք դավաճան են և այլն ու էս պահին ինքը հրաժարականի հրատապ կարիք չուներ։ Իսկ այ դո՛ւ ունեիր։ Բայց պարզվում է՝ քո ժամանակը չէ, որովհետև սահմանները խառն են, բայց Հայկ Մարությանի հրաժարականի ժամանակն է, որովհետև սահմանները խառն են։

Ի միջի այլոց, քո հրաժարականի նիստին ներկա եք լինելու դու, ձեր խորհրդարանական խմբակը, ընդդիմությունը, մնացած պաշտոնյաները մնալու են իրենց գործի տեղերում, իսկ էսօրվա ձեր նիստին անգամ պաշտպանության նախարարին էիք գործից կտրել-բերել, գուցե նաև գենշտաբի պետին էիք բերել։ Քաղաքական ճակատամարտեր եք մղում․․․ ձերոնց դեմ․․․

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը