Կարծիք

14.12.2021 11:08


ՀՀ իշխանությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում թուլացել ու հաճույք են ստանում․ երկու-երեք ամիս անց նրանց բիզնես շահն էլ տեսանելի կդառնա

ՀՀ իշխանությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում թուլացել ու հաճույք են ստանում․ երկու-երեք ամիս անց նրանց բիզնես շահն էլ տեսանելի կդառնա

Չգիտեմ, նկատել եք, թե՞ ոչ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀՀ իշխանությունները ցայկնոտից դուրս են եկել արդեն։ Տպավորություն է, որ հստակ գիտեն՝ ինչ է լինելու, երբ և ոնց։ Մեծ հաշվով՝ բոլորը դա գիտեն։ ՈՒղղակի հանրությանը քիչ-քիչ է բացահայտվում այն, ինչն այսպես թե այնպես վաղուց է արդեն տեսանելի նրանց համար, ովքեր իսկապես ուզում են իմանալ ինչ է կատարվում մեր երկրի հետ։

ՀՀ ԱԳ մամուլի խոսնակը ստում է, երբ ասում է, թե դրական են գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին Չավուշօղլուի հայտարարությունը։ Ուզում են տպավորություն ստեղծել, իբր դա հայկական կողմի օրակարգն է։ Թե բա՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորում… Գնացեք Սյունիք և տեսեք այդ «առանց նախապայմաններին» ոնց է լինում։

Բայց դա չէ ամենակարևորը։ Ինչպես արդեն ասացի, ՀՀ իշխանությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում թուլացել ու հաճույք են ստանում։ Շուտով՝ բառացիորեն երկու-երեք ամիս անց, նրանց բիզնես շահն էլ տեսանելի կդառնա։ Թվում է՝ գործընթացն անկասելի է դառնում։ Համենայն դեպս, իրական հակազդեցության բացակայությունը այլ սպասելիքների առիթ չի տալիս։ Որովհետև մինչ մենք՝ բոլորս, խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի, ՀՀ սահմանների անձեռնմխելիության և թուրքական միջանցքից բխող սպառնալիքների մասին, Էրդողանը, Փաշինյանն ու Ալիևը բոլոր այդ հարցերը վաղուց արդեն փակել ու նոր ծրագրեր են կյանքի կոչում։ Այդ իմաստով մենք նրանցից մոտ մեկ տարի ետ ենք մնացել։

Հրանտ Մելիք-Շահնարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը