Կարծիք

02.12.2021 13:53


Ջուրը թանկանում է 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ էլեկտրոէներգիյան փետրվարից, գազի գինն էլ կախված է մի բարակ թելից. 150 դրամի դեմ պայքարող հայտնիներ, ո՞ւր եք

Ջուրը թանկանում է 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ էլեկտրոէներգիյան փետրվարից, գազի գինն էլ կախված է մի բարակ թելից. 150 դրամի դեմ պայքարող հայտնիներ, ո՞ւր եք

Ջուրը թանկանում է 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ էլեկտրոէներգիյան փետրվարից, գազի գինն էլ կախված է մի բարակ թելից:

Հիմա հարց.

150 դրամի դեմ պայքարող հայտնիներ, ո՞ւր եք:

Խոսքս այն ակտիվիստների մասին է որոնք իրենց ճղում էին 2013-ին քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով թանկացման համար:

Ակամայից հիշեցի մի շատ ակտուալ անեկդոտ.

Վարչապետներից մեկը Գյումրիում ելույթ ունենալիս ասում է՝ «ժողովուրդ մենք լավ ենք ապրելու», գյումրեցիներից մեկը տեղից գոռում է՝ հբը մենք:

Ասեմ իմացեք՝ այս անեկդոտը հենց իրանք էլ հորինել են:

Ժողովրդի «Ապագա» կյանքը միայն վատանում է, լավանում է միայն իշխանության եկածների ապագան, «ապագա կա, կա ապագա», հբը ժողովրդի ապագան ե՞րբ կուգա:

Հ.Գ. Անցած 10 ամիսների ընթացքում ապագա ունեցող ՀԱՅՐԵՆԻՔԻՑ լքել է ու ետ չի վերադարձել, շուրջ 84000 ապագա փնտրող մարդ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը