Կարծիք

11.11.2021 14:09


Այդ մաքսակետի պատճառով հայկական գյուղեր են կտրվում Հայաստանից

Այդ մաքսակետի պատճառով հայկական գյուղեր են կտրվում Հայաստանից

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում բախտի քամահրանքով հայտնված Արմեն Գրիգորյանը, որը ժամանակին շատ էր սիրում ... (չգիտեմ, թե հայերեն ինչ բառ օգտագործեմ, ռուսերեն դրան ասում են «пиздеть»)... Մի խոսքով, մի ժամանակ այդ երիտասարդը շատ էր սիրում դատարկախոսել Հայաստանի ինքնիշխանությունից, իսկ այսօր զբաղված է Գորիս–Կապան ճանապարհի վրա Ադրբեջանի անօրինական գործողությունները լեգիտիմացնելով։ Թե բա՝ «մաքսակետ են դնում»։

Ի՞նչ իրավունքով են դնում։

Չկա որևէ վալիդ փաստաթուղթ, բացի քրեական հանցագործ Նիկոլ Փաշինյանի բանավոր խոստովանությունից, որ «բանավոր ըմբռնում» (!) ունի թշնամի երկրի ղեկավարի հետ։

Ամենակարևորը՝ այդ մաքսակետի պատճառով հայկական գյուղեր են կտրվում Հայաստանից։ Մարդիկ ուղղակի չեն կարողանալու ավտոմեքենայով գալ, հասնել Գորիս՝ առանց ադրբեջանցիներին մուծվելու, դեմները վզները ծռելու։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը