Կարծիք

08.11.2021 09:52


Յուրաքանչյուր Ազգի պահպանության և հարատևության համար պետք է երկու կարևոր պայման՝ լեզու և կրոն

Յուրաքանչյուր Ազգի պահպանության և հարատևության համար պետք է երկու կարևոր պայման՝ լեզու և կրոն

Ցանկացած ժողովրդի, առավել ևս՝ Ազգի, որն ունի ընդգծված պահպանողական և ավանդույթներին հավատարիմ կեցություն, կարելի է միանգամից դեգրադացնել՝ հարվածելով նրա զգայուն կետերին, որոնցից առաջնայինների թվում է կրթությունը, քանի որ յուրաքանչյուր Ազգի պահպանության և հարատևության համար պետք է երկու կարևոր պայման՝ լեզու և կրոն: Հենց այս երկու արժեհամակարգերն են, որ դարերի ընթացքում եղել են հայկականության և հայ տեսակի պահպանման և սեփական դիմագիծը չկորցնելու հիմնական հանգուցակետերը։ Առանց պաթոսի ու ռազմահայրենասիրական քարոզի պետք է փաստեմ, որ հայ Ազգն այսօր կանգնած է լուրջ հանգրվանի առաջ։ Կրթության բնագավառում ընդգրկված պատասխանատուները հիմնականում ոչ ազգային արժեհամակարգերի կրողներն են, նրանց իրենց խոսքում գրեթե չեն օգտագործում Ազգ, ազգային, ավանդական, հայկական ձևակերպումներ, այլ այդ ամենը փորձում են ավելի գլոբալիստական, լիբերալիստական ձևակերպումներով մատուցել հասարակությանը, և, եթե մենք բոլորով չսթափվենք այս ամենը մեզ ու մեր Ազգին կբերի վերջին սկզբին:

Հ.Գ. Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես, Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան. Աշխարհը հյուրանոց է, մարդիկը հյուր են, Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։ Աշուղ Ջիվանի

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը