Կարծիք

06.10.2021 14:28


44 օրյա պլանավորված պարտված պատերազմի տրամաբանական շարունակությունը, կամ՝ երբ վերարտադրվում է կապիտուլյանտը

44 օրյա պլանավորված պարտված պատերազմի տրամաբանական շարունակությունը, կամ՝ երբ վերարտադրվում է կապիտուլյանտը

Ավիացիոն ոլորտին մոտիկ մարդիկ գիտեն, որ յուրաքանչյուր թռիչք կատարելիս, ամենամեծ ծախսը կատարվում է վառելիքի վրա։ Մեկ ժամում ինքնաթիռը ծախսում է 3 տոննա ավիոկեռոսին, որի արժեքը կազմում է մոտավորապես 2500$, գումարած թռիչք և վայրէջքի վրա ծախսվող վառելիքի գինը, կստանանք,որ 1 ժամանոց թռիչք կատարելիս “Azerbaijan Airlines” ընկերությունը՝վառելիքի վրա ծախսում է 4000$-ի վառելիք։

Նախկինում, երբ «նախկինները» չէին բացում մեր օդային սահմանները Ադրբեջանական ինքնաթիռների համար, այդ ինքնաթիռները ստիպված էին շրջանցել Հայկական օդային տարածքը և երկարացնել թռիչքի տևողությունը, վառելիքի վրա ծախսելով մոտավորապես 10000$ գումար, որը անդրադառնում էր ուղևորի վրա Բաքու-Նախիջևան թռիչքի տոմսը գնելիս։

Այսպիսով ստացվում է, որ Հայաստանը հնարավորություն է տալիս սաֆառովին և իր ընտանիքին, ճանապարհորդել ավելի մատչելի գներով, իսկ Նախիջևանի թուրքական բազայի տեռորիստների ընտանիքներին հնարավորություն է տալիս այցելել իրենց «զինվորներին»։

Ստացվում է, որ այն պարագայում երբ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան կոալիցիան 44 օրյա պատերազմի ժամանակ ամբողջությամբ փակել էր օդային սահմանները Հայաստանին հումանիտար օգնություն բերող ինքնաթիռների համար, հայաստանի թյուրքահպատակ իշխանությունները բացում են օդային սահմանները և նպաստում ադրբեջանի զարգացմանը։

հմմմ, դե էլի ասեք «նախկիններըըը»։

Գևորգ Սայադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը