Ով և ինչպես խախտեց բալանսը, ինչպես պատերազմը մտավ մեր տուն
Մեկ տարի առաջ այս օրերին պատերազմը մտավ բոլորիս տուն։ Մենք պատերազմ ու պարտություն ստացանք, քանզի Հայաստանի իշխանությունների պատճառով խախտվել էր հայ–ադրբեջանական ռազմաքաղաքական բալանսն ու խայտառակ պարտություններ էին արձանագրվել դիվանագիտական ճակատում, փչացվել էին հայ–ռուսական հարաբերությունները, պառակտվել էր մեր հանրությունը։
Շատ են խոսում, որ ռազմաքաղաքական բալանսը վաղուց էր խախտված և այդ իսկ պատճառով էլ պատերազմն անխուսափելի էր: Եթե այդ բալանսը խախտված էր վաղուց, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չէր հարձակվում մինչև 2020-ը: Նրանք, ովքեր կասեն բա 2016–ին ինչո՞ւ հարձակվեց, կպատասխանենք, որ դա լայնամասշտաբ պատերազմ չէր ու կանգնեցվեց Ադրբեջանի խնդրանքով։ Ադրբեջանը դեռ պատրաստ չէր լայնամասշտաբ պատերազմի և չկար այդ պատերազմի համար միջազգային ֆոն, առիթ, դրա համար էլ Ալիևը խնդրեց կանգնեցնել կռիվը։
Խոսում են, որ նախկիններն էլ են մեղավոր, որ մենք հետ էինք մնում Ադրբեջանից (սա «խեղճ Նիկոլը 30 տարվա չարածն ինչպե՞ս 2 տարում աներ» դեմագոգիկ արդարացման շարքից է): Ոչ ոք դա չի հերքում։ Հայաստանում և՛ կոռուպցիա կար (ի դեպ, հիմա էլ կա ու ավելի գռեհիկ ձևով), և՛ վատ կառավարում, որոնց համար մենք ամենակոշտ ձևով քննադատել ենք նախկիններին (այդ տարիներին Նիկոլն ու «հեղափոխականները» նախկինների մոտ հաճախորդ էին աշխատում):
Բանակցային գործընթացում էլ նախկինում խնդիրներ կային, սակայն հայկական կողմը պահում էր կարմիր գիծը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, Արցախի Հանրապետության կարգավիճակի հստակեցում և միջազգային ճանաչում։
Ռազմական բալանսն, այո՛, խախտված էր վաղուց, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանն առավելություն էր ստացել հիմնականում իր նավթային գործոնի շնորհիվ։
Մինչև 2018–ը հայկական կողմը, առանձին սխալներով հանդերձ, բալանսի խախտումը կոմպենսացնում էր դիվանագիտական հարթակներում աշխարհին հասկանալի լեզվով խոսելով ու մեր անվտանգային կարմիր գծերը պահելով։ Զուգահեռաբար չեզոքացվում էր Թուրքիայի գործոնը, այլ ոչ թե ֆեյսբուքյան մի քանի լայքեր ստանալու, «դուխով» երևալու համար գնում էին Վլադիմիր Պուտինին վիրավորելու կամ միջնորդներին անհարմար դրության մեջ դնելու ճանապարհով:
Ի՞նչ էր նշանակում սեփական կետից բանակցելը։ Ի՞նչ էր նշանակում թող միջնորդները մեզ մեկնաբանեն, թե ինչ են հասկանում Մադրիդյան սկզբունքների տակ։ Հայկական կողմը պետք է իր պատկերացումներն ունենար ու կռիվ տար դիվանագիտական ճակատում, ոչ թե հայտարարեր, որ Արցախի անունից չի բանակցելու, իսկ հետո էլ ասեր, որ ինչ ուզում, այն էլ բանակցում է՝ փորձելով բավարարել նաև Ադրբեջանին։
Ահա այս ամենի արդյունքում էլ պատերազմ, ավերածություններ ու պարտություն ստացանք։ Բայց թող որևէ մեկի մտքով չանցնի, թե «Արցախից պրծանք ու հիմա խաղաղ և լավ կապրենք»։
2020–ի նոյեմբերի 9–ին ամրագրված պարտությունը շարունակվում է։ Այդ ընթացքը կանգնեցնելու համար մենք պետք է հրաժեշտ տանք «Պարտության» կուսակցությանը։ Մենք 21–րդ դար չենք հասել, որպեսզի պատահական և դիլետանտ մարդկանց պատճառով մեր մարդկային արժանապատվությունը, պետությունը կորցնենք ու փակենք հայ ժողովրդի հազարամյակների պատմության վերջին էջը։

7or.am