Կարծիք

01.10.2021 13:48


Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր

Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը  ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր

Սահմանամերձ դարձած Որոտան, Շուռնուխ, Վերիշեն, Ակներ բնակավայրերի բնակիչներին դրամական օգնություն տալու նպատակով, քաղաքական պատվերի շրջանակներում, քննչական կոմիտեն սպեցնազեր էր ուղարկել Գորիս, մեզ մեղադրանք առաջադրել վատնում կատարելու պատճառաբանությամբ: Հիմա քննչական կոմիտեն հրաժարվել է նախնական մեղադրանքից բնակչությանը տրված սոցօգնությունը դիտարկել են որպես դիրքի չարաշահում: Հրամանը կատարելուց հետո, քննչական կոմիտեն խայտառակությունից փրկվելու համար որոշել է, որ շրջափակաման մեջ գտնվող գյուղերի բնակիչներին աջակցելու համար ավելի հարմար է պաշտոնական դիրքի չարաշահում որակել գյուղացուն օժանդակելը, քան հետո գործը շիլաշփոթ լինի, երբ Հայաստանից դուրս՝ օրինական դատարաններում, գործը հասնի «դիվանբաշուն»: Տևական ամիսներ տանջվել են, 400-ից ավել մարդ հարցաքննելուց հետո պարզվել է, որ անգամ մի դեպք չի կարողանում կարվել, որով հնարավոր լինի յուրացում որակել: Կարևորը ընտրությունից առաջ սպեց նազ ուղարկելն է եղել, գլխավոր թալինչիների հետ ատկատով համագործակցության գնացածներին աղմուկն էր պետք ընդամենը, առաջիկայում ընտրություն է, ամեն ստորության ընդունակ են: Այն որ պետական բյուջեն մսխվում է, պարգևավճարների, երեսփոխանների գրպանի փողի, ասում են՝ հիմա էլ պատգամավորների բնակարանների վարձի համար, դա պաշտոնական դիրքի չարաշահում է չէ, կամ վատնում չէ, բայց սահմանը պահող գյուղացուն 20.000-ից- 100.000 դրամ տրամադրելը դիրքի չարաշահում է: Պետական թալանով զբաղվածներին կարելի է սահմանը պահող գյուղացու քրտինքից վճարվող հարկից քամել ամենավերջին կոպեկը դեպի սեփական գրպանը, իսկ բլոկադայի մեջ հայտնված գյուղացուն չի կարելի, իր ստացած երկու կոպեկի համար պիտի օրական տաս անգամ ցուցմունք տա, թե ինչի վրա է ծախսել: Ի դեպ քննչական կոմիտեն, որ հաղորդագրություն է տարածում, թե այդ երեք միլիոնը ընտրությունից առաջ է բաժանվել, իբր փորձում են երանգ տալ, հիշեցնեմ, որ Գորիսի համայնքապետարանը 11000 արցախցի հյուրընկալած համայնքի բնակիչներին տարվա ընթացքում 43 անգամ դրամական աջակցություն է տրամադրել, քանի, որ հումանիտար աղետի մեջ մնացել էին անուշադրության մատնված, իսկ օրինակ, երբ կառավարությունը Սյունիքին ընտրությունից մեկ շաբաթ առաջ մի քանի հարյուր միլիոն փող է տալիս և ինչ որ կասկածելի հիմնադրամով բաժանվում է, դա, փաստորեն, պարտադիր է, հակաօրինական չէ: Ասում են՝ դատախազությունը գործը ջրել է, պետության փողը իշխանության օգտին վատնելը, ընտրակաշառք տալն ու ձայն մուրալը պաշտոնական դիրքի չարաշահում չէ:

Հ.Գ. Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր, պատասխան տալու օրը գալու է:

Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը