Կարծիք

01.10.2021 12:38


Սրա հաջորդ փուլը համատարած «անտերությունն» է լինելու

Սրա հաջորդ փուլը համատարած «անտերությունն» է լինելու

Կրակել են իրար վրա սրճարանում, ծեծել են իրար այգում, վրաերթ մահվան ելքով, ավտովթարի հետևանքով զոհեր...

Ահա այսպիսի լուրերով ենք արթնանում ամեն օր։Կարծում եմ դեռ երկար կլսենք այսպիսի լուրեր, քանի դեռ ոստիկանության կեսը Ազգային ժողովն է վերահսկում, կեսը՝ Կառավարության շենքը: Ներքին զորքերի ու ԱԱԾ-ի ջոկատները Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն են պահպանում. վերևից, ներքևից, կողքից, աջից, ձախից: Իսկ թե ով պետք է պահպանի մեր քաղաքացիների անվտանգությունը՝ գոնե Երևանում (սահմանամերձ շրջաններում դա արդեն վաղուց մուրազ է), իրենց չի էլ հետաքրքրում: Դա թողել են մեզ վրա: Ի՞նչ անենք, բոլորս զինվենք ու այդպես սրճարան գնա՞նք: Եթե մեր անվտանգությունը պահպանելու այլ ուղի չկա, ասեք՝ անենք:

Սրա հաջորդ փուլը համատարած «անտերությունն» է լինելու: Այդպես է լինում, երբ իշխանությունը միայն իր աթոռի մասին է մտածում։

Սարգիս Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը