Կարծիք

28.09.2021 12:23


Կապանցիք Երևան հետևյալ կերպ են գալիս. նստում են բոլորը փոխադրամիջոց, վարորդը մինի քվեարկության է դնում երթուղու հարցը. ո՞ր Շուռնուխ֊Որոտանո՞վ, թե՞ Տաթևի ոլորաններով (վատ ճամփով)

Կապանցիք Երևան հետևյալ կերպ են գալիս. նստում են բոլորը փոխադրամիջոց, վարորդը մինի քվեարկության է դնում երթուղու հարցը. ո՞ր Շուռնուխ֊Որոտանո՞վ, թե՞ Տաթևի ոլորաններով (վատ ճամփով)

Կապանցիք Երևան հետևյալ կերպ են գալիս. նստում են բոլորը փոխադրամիջոց, վարորդը մինի քվեարկության է դնում երթուղու հարցը. ո՞ր Շուռնուխ֊Որոտանո՞վ, թե՞ Տաթևի ոլորաններով (վատ ճամփով)։

Բնականաբար՝ հողի, հայրենիքի արժեքը գիտակցող կապանցիների առջև էդ պահին հառնում է ողջ ողբերգությունը, և նրանք անգամ խոսել չեն կարողանում։

Ահա այստեղ հանդես են գալիս հողատուին ձեն տված մոլորյալները և խնդրում՝ քշել Տաթևով։ Դե, պարզ է՝ նրանք շատ են վախենում։

Նրանց վախը, դողն այնքան մեծ է լինում, որ էդ պահին թքած ունեն թե' Սյունյաց մերօրյա Մելիք Ֆրանգյուլ Արմեն Խաչատրյանի, թե' հողատուի այն վստահեցումների վրա, թե Սյունիքում ապագա կա, կա' ապագա։
Փաստորեն, էդ ճակատագրական պահին նիկոլն ու նիկոլիստները նրանց աչքում վերածվում են սովորական ստախոսների և հայրենավաճառների։
Էդ պահին նրանք անօգնական եղնիկի ձագի նման ամեն ինչ կտային, միայն կենդանի հասնեն Երևան և հետ վերադառնան։
Էդ պահին, միայն մի քանի վայրկյան նրանք վերադառնում են իրականություն, որտեղ նիկոլի ասած պայծառ ապագան դառնում է դժոխք, բախվում ադրբեջանական գերության սարսափների հետ և փոխակերպվում իրակա'ն 《նիկոլական ապագայի》։
Բայց...
Կարճ ժամանակահատված անց, երբ նրանք գլուխները կախում են հեռախոս֊ֆեյսբուքների վրա, վերստին նրանց առջև հառնում է արմենխաչատրյանական և նիկոլական 《պայծառ ապագան》։

Եվ ադրբեջանական գերության սարսափները մի մոգական ուժով փոխակերպվում են ֆեյսբուքյան վակխանալիաների, նիկոլիստների պաշտամունքի արարողությունների, զվարճանքների ու հռհռոցների....

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը