Կարծիք

06.09.2021 19:46


Ո՞ւմ է պետք նույնիսկ ամենաբարձր պարգևը, եթե այն ստորագրված է լինելու պետությունը կործանողի կողմից

Ո՞ւմ է պետք նույնիսկ ամենաբարձր պարգևը, եթե այն ստորագրված է լինելու պետությունը կործանողի կողմից
Կար ժամանակ (մինչև 2018թ ապրիլյան հայտնի դեպքերը…),երբ լրագրողները սեպտեմբերի 21-ից մի քանի շաբաթ առաջ սկսում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ովքեր ակնկալվում էր, որ պետք է պարգևատրվեն անկախության օրվա առթիվ, հարցնել, թե արդյո՞ք նրանք պատրաստվում են երկրի նախագահի ձեռքից վերցնել պարգևը…
Հիմա շատ սյուռ է ստացվել:
Հայաստանի ակախության երեսուն ամյակի տոնական միջոցառումներն անցկացվելու են մի անձի վարչապետության օրոք,
ով ապացուցված ամենամեծ վնասն է պատճառել պետությանը(Հայաստանին և Արցախին):
Ըստ իս, ամենաճիշտ ժամանակն է, որ լրագրողներն իսկապես այդ հարցն ուղղեն ապագա պարգևատրվողներին: Կարծում եմ, շատ ճիշտ և խորհրդանշական կլինի, եթե բոլոր ոլորտների վաստակաշատ մարդկանց ծանրակշիռ մեծամասությունը հրապակայնորեն հրաժարվի ցանկացած տեսակի պարգև/մեդալ/պատվոգրից…
Լիահույս եմ, որ շատերը պատրաստ են այդ քայլին գնալ, ուղղակի պետք է այդ ամենը մի փոքր համակարգել:
Եվ առհասարակ, ու՞մ է պետք նույնիսկ ամենաբարձր պարգևը, եթե այն ստորագրված է լինելու պետությունը կործանողի կողմից։
Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը