Կարծիք

25.08.2021 14:22


Ողորմելիները․ իրենց պատանեկան տարիներին կուտակված բարդույթներից ազատվում են այլոց հանդեպ հոխորտալով, ծեծկռտուք հրահրելով

Ողորմելիները․ իրենց պատանեկան տարիներին կուտակված բարդույթներից ազատվում են այլոց հանդեպ հոխորտալով, ծեծկռտուք հրահրելով

Դիտելով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, որոշեցի ևս մեկ անգամ կրկնել, թե որն է այս ամենի պատճառը։ Այսօրվա մեծամասնություն կոչված խառնամբոխի ներկայացուցիչները, մանկական, պատանեկան տարիներին, իրենց բակում, փողոցում, շրջապատում եղել են միշտ ճնշված, խեղճուկրակ ողորմելիներ։ Նրանց համար երջանկություն է եղել, երբ թաղի լավ տղերքը նրանց քաղցր աչքով են նայել, այլևս չեն ծեծել ու նվաստացրել, այլ ուղարկել են ծխախոտ, գարեջուր առնելու։

Սրանք մանկուց ճնշված, բարդույթավորված են եղել։ Եվ ահա, օ' հրաշք, նրանք իշխանություն ունեն, ավելի ճիշտ, ինչպես անցյալում, այսօր էլ ստրուկներ են, բայց վարչապետի, որի համար նույնպես ծառայություններ են մատուցում, շիշ բռնելով և այլն։Եվ իրենց պատանեկան տարիներին կուտակված բարդույթներից ազատվում են այլոց հանդեպ հոխորտալով, ծեծկռտուք հրահրելով, բայց իհարկե լինելով զինված ենիչերիների պաշտպանության տակ, դրանով նաև ի ցույց դնելով իրենց հավատարմությունը շեֆին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը