Կարծիք

20.08.2021 13:04


Ինչպես է ժամանակին «մոյշիկ» Կարենը քարերով Գեղարքունիքից դուրս արել Նիկոլին

Ինչպես է ժամանակին «մոյշիկ» Կարենը քարերով Գեղարքունիքից դուրս արել Նիկոլին

Օգոստոսի 17-ին ԱԺ արտահերթ նիստին քննարկվում էր Սևանա լճից լրացուցիչ 70 միլիոն խորանարդ մետր ջրի բացթողման հարցը, որի ժամանակ ցածրակարգ պահվածքով աչքի ընկավ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը... Նրա վարքագծին անդրադարձան շատերը...

Իմ կարծիքով այս երիտնիկոլականի ագրեսիվ և անմակարդակ պահվածքի պատճառը մեկն է` նա չի տիրապետում իր ոլորտին և նախահարձակ լինելով փորձում է լռեցնել դիմացիններին...

ԶԼՄ-ներից և տարբեր մարդկանց գրառումներից պարզվեց, որ իր ոլորտին գրեթե չտիրապետող սույն քայլիստը ամեն դեպքում կապ է ունեցել ջրի հետ. նա «մոյշիկ» է աշխատել Մոսկվայում...

Պարզվեց, որ «մոյշիկությունը» սույն երիտքայլիստի կենսագրության կարևոր էջերից չէ...

Ըստ օդում կախված լուրերի «մոյշիկ» Կարենը ժամանակին ատել է Նիկոլին և համապետական ընտրություններից մեկի ժամանակ Գեղարքունիք այցելած Նիկոլին և նրա թայֆային իր ընկերների հետ քարերով ծեծելով ուղղակի «լարել» է մարզից... Սակայն իշխանատեղափոխությունից հետո ճարպիկ «մոյշիկը» շատ արագ կողմնորոշվելով դարձել է քայլիստ և սկսել է ակտիվ գործունեությունը հօգուտ Նիկոլ Անհողի...

Ըստ նույն այդ լուրերի «Դվին» հյուրանոցում քայլիստ-պատուհասների ինչ-որ միջոցառման ժամանակ Նիկոլը ճանաչում է իրեն Գեղարքունիքից քարերով դուրս շպրտողին ու հրահանգում է շատ արագ ձերբազատվել նրանից... Սակայն «մոյշիկ» Կարենի համար բարեխոսում է «ասֆալտ» Սուրիկը՝ Սուրեն Պապիկյանը, որից հետո Կարենը ոչ միայն պահպանում է իր «ջրային» պաշտոնը, այլև հիմա հավակնում է դառնալ Գեղարքունիքի մարզպետ...

Ի դեպ, «մոյշիկ» Կարենը կարող է վերջապես պարզաբանել, թե ինչու՞ ուշ փակեց հայտնի ՀԷԿ-ի ջուրը, որի արդյունքում Կառնուտի ջրամբարում ջրի պահեստավորումը ոչ բավարար եղավ և որքա՞ն ջուր կարող է պահեստավորվել այդ նույն ջրամբարում, որի վերաբերյալ նա որոշ ժամանակ առաջ ապատեղեկատվություն տարածեց...

Ըստ օդում կախված լուրերի հենց Կարենի ապիկար գործունեության արդյունքում է, որ Շիրակի ֆերմերները և գյուղացիները ահռելի վնասներ են կրել ոռոգման ջրի պակասի պատճառով...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը