Կարծիք

15.08.2021 18:57


Զայրանա՞լ, թե՞ սթափվել

Զայրանա՞լ, թե՞ սթափվել
Հայաստանի հանրությունը կարծես ցնցված և զայրացած է Ալիևի հսրցարույցից․
«Պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ բան, երբ պետությունը պարտության, կապիտուլյացիայի տարած ղեկավարը վերընտրվել է։ Դրանով և՛ հայ ժողովորդը, և՛ ՀՀ ղեկավարությունը ցույց են տվել, որ համակերպվել են պարտության հետ։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՌԴ–ն ցանկանում զինել հայկական բանակը»։
Հարգելիներս, զուր եք զայրանում,կամ ձևացնում թե զայրացած եք։Խոսքս վերաբերում է բոլոր այն գործիչներին, որոնք չնայած պարտությանը, շարունակում էին և են պաշտպանել պարտության պատասխանատուին և «ընտրությունները» համարել լեգիտիմ։ Թե՞ , չեք համարձակվում խոստովանել, որ Ալիևը ցավոք սրտի,միանգամայն ճիշտ է։ Ուղղակի Ալիևը չարախնդալով ասել է այն, ինչ մտածում են աշխարհի բոլոր պետությունների թե՛ ղեկավարները, թե՛ ժողովուրդները։ Այո՛, աշխարհում որևէ երկիր ապահովված չէ պարտությունից։ Բայց, պարտությունից հետո հանդուրժել պարտության պատասխանատուին, դեռ մի բան էլ «ընտրություններով» լեգիտիմացնել, թե՛ պարտությունը, թե՛ պարտության պատասխանատուին, աներևակայելի է։ Նորից եմ կրկնում․ողջ աշխարհն է զարմացած, իսկ տարբեր երկրների ղեկավարներ կամ չարախնդում են, կամ խղճում և արհամարհում և Հայաստանին և հայ ժողովրդին։
Սթափվելու և իշխանությանը հեռացնելու համար, կարծես արդեն շատ ուշ է, բայց ինչպես հայտնի ասացվածքն է ասում․ «Լավ է ուշ, քան երբեք» ։
Հարց է, կսթափվե՞նք, թե՞ կշարունակենք մնալ անարժանապատիվ ժողովուրդ, մնալով ողջ աշխարհի համար ծաղրուծանակի առարկա։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը