Կարծիք

09.08.2021 16:05


Հունաստանում սա տեսնում, գնահատում և հետևություններ են անում

Հունաստանում սա տեսնում, գնահատում և հետևություններ են անում
Հայաստանի հետ շահերի լուրջ համընկնում ունեցող և մեզ բարեկամ հանդիսացող Հունաստանում արդեն մի քանի օր է՝ անտառային մեծածավալ հրդեհներ են։ Մի շարք երկրներ, հասկանալով պահի կարևորությունը, իրենց նույնիսկ նվազագույն օգնությունն են ուղարկել Հունաստանին։ Օրինակ մեզանից փոքր պետություն Մոլդովան 25 հրշեջ և 4 հրշեջ մեքենա է ուղարկել Հունաստան։ Հունաստանում սա տեսնում, գնահատում և հետևություններ են անում։
Պետական մտածողության հետ որևէ կապ չունեցող Հայաստանի ներկայիս կապիտուլիանտ իշխանությունը որևէ, նույնիսկ սիմվոլիկ օգնություն չի ցույց տվել բարեկամական Հունաստանին։ Կրկնում եմ՝ ո՛չ մի (իմիջիյալոց, Հունաստանն այս պահին Հայաստանի գլխավոր դաշնակիցներից է նաև Թուրքիայի դեմ պայքարում)։
Քանի դեռ պետության ղեկին այսպիսի իշխանություն է, ապա Հայաստանի դաշնակիցների և բարեկամների հետ կապերի ամրապնդումը մնում է մեր՝ հայկական քաղաքացիական հասարության վրա։ Հենց այս նպատակով վերջերս ԱՐԴԻ լաբ / ARDI Lab հետազոտական կենտրոնի մեր թիմը համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի հետ բարեկամական կապեր ունեցող Արաբակ Միացյալ Էմիրությունների խոշոր վերլուծական կենտրոններից TRENDS Research & Advisory-ի հետ։ Առաջիկայում համատեղ ուժերով մշակելու ենք տարածաշրջանում հայ-էմիրաթական համագործակցության մի քանի ձևաչափեր։
Հավերժական Հայաստանը միայն ու միայն մեր ձեռքերով է շարունակելու ապրել։
հ.գ. Նկարում TRENDS-ի կայքից համագործակցության մասին լուրն է (արաբերենով)։
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը