Կարծիք

07.08.2021 11:08


Ո՞նց կարողացան ծախել էս գաղափարի մարտիկների թափած արյունը, ուրանալ էս տղերքի ազատագրած Շուշին ու Քարվաճառը (տեսանյութ)

Ո՞նց կարողացան ծախել էս գաղափարի մարտիկների թափած արյունը, ուրանալ էս տղերքի ազատագրած Շուշին ու Քարվաճառը (տեսանյութ)

-Դո՞ւք ինչի եք կռվում։

-Ե՞ս։

-Այո։

-Որովհետև հայ եմ։ Իմ հայրենիքն է, իմ ժողովուրդը։

-Դուք կարո՞ղ է հետ գնաք։

-Ինչպե՞ս

-Թողնեք պոստը գնաք, օրինակ։

-Կենդանի՞։

-Այո։

-Ո՛չ։

Այս օրերին շատ են տարածում այս տեսանյութի կտրված հատվածը, և քչերը գիտեն, թե ով է այս մարդն ու ինչ ճակատագիր ունեցավ իրականում։

Ասեմ։ Տեսանյութն արված է 1994 թվականին։ Տեսանյութի հերոսն ազատամարտիկ Արմեն Բալաբեկի Չոբանյանն է, մաթեմատիկայի ուսուցիչ։

Արմենը զոհվեց 1994 թվականի ապրիլի 12-ին, զինադադարից մեկ ամիս առաջ, Չայլու գյուղի մոտ (այժմ՝ գ. Այգեստան՝ Մարտակերտի շրջանում)՝ վստահաբար չնահանջելով իրեն վստահված պոստից...

Ո՞նց կարողացան ծախել էս գաղափարի մարտիկների թափած արյունը, ուրանալ էս տղերքի ազատագրած Շուշին ու Քարվաճառը...

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը