Կարծիք

03.08.2021 11:10


Մակունցն ԱՄՆ-ն մխրճեց իր մեջ

Մակունցն ԱՄՆ-ն մխրճեց իր մեջ
Հերթական անհեթեթ և խայտառակ որոշումը. Նիկոլ Անհողի անգլերենի դասատուն նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան...
Սա այն Մակունցն է, ով իր մեջ էր պահում մեր մշակույթը, ով խորը վերլուծական մտքերը իմի բերելով 2020 թ-ի հուլիսի 27-ին՝ մեր կողմից տանուլ տված 44-օրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ, հայտարարում էր."Թուրքիան չի դառնա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ուղղակի կողմ...Անձամբ կարծում եմ, որ չնայած Ադրբեջանի ջանքերին, Թուրքիան այդ քայլին չի գնա, ու դրա համար կան հստակ պատճառներ"... Հետքարքիր է,թիվ 1 գերտերության մայրաքաղաքում Հայաստանի դեսպան դարձած սույն թյուրիմացությունը տեղյա՞կ է, որ Թուրքիան ամենակատիվ մասնակցությունն է ունեցել վերջին արցախյան պատերազմում, իսկ եթե տեղյակ է, ապա լավ կլինի պարզաբանի իր տգետ վերլուծության հիմքերը և իր մատնանշած պատճառները...
Որևէ մեկը պատկերացնու՛մ է սույն "կնիԳմարդուն" Վաշինգտոնում լուրջ հանդիպումներին և քննարկումներին մասնակցելիս...
Բայց դե քայլիստ-քայլիստուհիների ախորժակը գալիս է ուտելու ժամանակ. փոքրիկ Հայաստանի մշակույթը, իսկ հետո էլ ԱԺ-ում քայլիստների ֆրակցիան իր մեջ մխրճելուց հետո, Մակունցը մակունցահարեց նաև ԱՄՆ-ն...
Հ.Գ. Առաջարկում են Նիկոլին խլնքագետ Լենային էլ օրինակ՝ Իրանում ՀՀ դեսպան նշանակի...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը