Կարծիք

26.07.2021 17:13


Որտե՞ղ է հասարակության կարմիր գիծը

Որտե՞ղ է հասարակության կարմիր գիծը

Կեղծ ընտրություններով իշխանություն համարվող խունտան շարունակում է բարոյազրկել հասարակությունը՝ սեփական անփառունակ պահվածքը որպես օրինակ մատուցելով:

Օրենքի, օրինականության, մուրճի իշխանության լոզունգներով իշխանությունը զավթածների առավել կարկառուն դեմքերից մեկի՝ Հայաստանում ամենահին օլիգարխ համարվող Գրզոյի եղբայրը Երևանի սրտում մարդ է կրակում, հիմա կպնդեք, որ նա կալանավորված է, իսկ ես առաջարկում եմ հարցին այլ կողմից մոտենալ. Այդ դեպքը տեղի է ունեցել տեղում ծագած վիճաբանության արդյունքում, իսկ դա նշանակում է, որ օլիգարխի եղբայրը զենքը մշտապես կրում է իր մոտ և ցանկացած պահի ցանկացածը կարող էր դառնալ այդ կրակոցի զոհը, օրինականությունը դեպքի պատժումը չէ այլ նման դեպքերի կանխումը և իշխանությունը այստեղ ունի նաև բարոյական մեծ պատասխանատվություն...

Երեկ այդ շրջանակներից ոչ պակաս հայտնի շիշ բռնողի հարսանիքն էր՝ բախտավոր լինեն, մի բարձի ծերանան, բայց մի ամբող պետություն կործանած, հազարավոր կյանքեր խորտակած, հազարավոր ճակատագրեր խեղած խմբակը բարոյական իրավունք չունի այսպես ծաղրել ժողովրդին: Ճոխությունը դա ռաբիսությունը չէ և չի կարելի դեռևս սգացող հասարակությունում այդ սգի մեղավորը ոտնակոխ անի մարդկանց սուգը և ողջ համացանցը ողողի իր ուրախությամբ, վստահ եմ, շատերդ ինձ կհիշեցնեք նախընտրական շրջանի մեկ այլ հարսանիք, տարբերություն կա. այս դեպքում սգի ուղիղ պատճառն էր գինարբուքի կազմակերպիչը, և քաղաքական դիվիդենտների պատճառով է հարսանիքը կազմակերպվել ընտրությունից հետո...

ԵՒ ամենավերջում Բարոյական աջակցությունների հիմնադիր, Էրատո ջոկատի հրամանատար, դավաճան աննայի դեմքի ուրախությունը և անհոգ պահվածքը, եթե մեկ բառով նկարագրենք՝ պղծություն...

Հ.Գ. Բարքերը Չարքերի ձեռքերում...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը