Կարծիք

20.07.2021 16:29


Երասխում խեղճանալը նոր դավաճանություն է

Երասխում խեղճանալը նոր դավաճանություն է

Երասխում է անցել ժամկետային զինվորական ծառայությանս էական մասը։

Գյուղի ամեն մարտական հենակետում եղել եմ մի քանի անգամ` դիրքային առավելություն ունենք գծի հիմնական հատվածում։ Հետևաբար, ցանկացած դեպքում Երասխում խեղճանալը նոր դավաճանություն է։

Երասխում ինձ զգացել եմ հաղթած բանակի զինվոր, մեր սարերից Սադարակին ու Հեյդարաբադին նայել եմ ապագա տիրոջ հայացքով։ Հիմա Երասխում կանգնած զինվորն իր ոտքի տակ գտնվող հողին տիրոջ աչքով վստահ նայել չի կարող, որովհետև չկա մի բան, որ թուրքերը նիկոլից ուզեն ու չստանան...

Հ.Գ. Ի դեպ, իմ ծառայության ընթացքում նաև ունեցել ենք դիրքային կարևորագույն բարելավում, որը, ի պատիվ օրվա ռազմաքաղաքական ղեկավարության, չի թմբկահարվել ու չի ներկայացվել որպես իշխանության հաջողություն, ինչպես, օրինակ, եղավ տավուշյան դեպքերի ժամանակ` մի բարելավումը վերագրվեց նիկոլին, դրանից հետո կրած հազար պարտությունը` նախկիններին։

Տարոն Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը