Կարծիք

17.07.2021 13:01


Երևանի կենտրոնում` հրապարակամերձ հատվածում, պարզվում է՝ քաղաքացիներին արգելված է նստարաններին նստելը (տեսանյութ)

Երևանի կենտրոնում` հրապարակամերձ հատվածում, պարզվում է՝ քաղաքացիներին արգելված է նստարաններին նստելը (տեսանյութ)

Երեւանի կենտրոնում` հրապարակամերձ հատվածում, պարզվում է՝ քաղաքացիներին արգելված է նստարաններին նստելը։ Հենց նոր ոստիկանը Հայփոստի դեմ դիմացի նստարաններին նստած քաղաքացիներին` երիտասարդ աղջիկներ, թոշակառու պապիկ, կարգադրեց հեռանալ, հետո մոտեցավ ինձ ու կողքի նստարանին նստած մի երիտասարդի, նույն հրահանգը տվեց` առանց ներկայացնելու որեւէ հիմք` ինչո՞ւ։

Ես, իհարկե, շարունակում եմ նստած մնալ նստարանին, իսկ այս պահին ամբողջ հրապարակամերձ հատվածը պարալիզացված է, մարդիկ արեւի տակ կանգնած սպասում են ինչ-որ բանի, փաստորեն, քայլել, իրենց ճանապարհը շարունակել չեն կարող, ոստիկանները նրանց արգելում են, որովհետև Նիկոլ Փաշինյանը եւ ԵԽ նախագահ Շառլ Միշելը կառավարության շենքում են ու երեւի ժողովրդավարական հասարակության, մարդու իրավունքների (այդ թվում ազատ տեղաշարժի) մասին գեղեցիկ մտքեր են փոխանակում։ Իսկ տեսանյութում երեւում է, թե ինչպես են քաղաքացիները փորձում հասկանալ, թե ինչու չեն կարող սեփական երկրում ազատ տեղաշարժվել։

Տեսանյութն՝ այստեղ։

Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը