Կարծիք

16.07.2021 08:34


Հայաստանի պաշտոնակատար կոչված ղժղժանը հաճույք է ստանում մարդկանց տառապանքներից

Հայաստանի պաշտոնակատար կոչված ղժղժանը հաճույք է ստանում մարդկանց տառապանքներից

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍԱԴԻԶՄ

Հայաստանի պաշտոնակատար կոչված ղժղժանը հաճույք է ստանում մարդկանց տառապանքներից։ Ունենալով անվերահսկելի իշխանություն՝ նա որպես բութ գործիքներ, իր սադիստական քմահաճույքներին հագուրդ տալու համար, ղժղժալով հրամայում է, այսպես կոչված իրավական, իրականում՝ վայրենաբարո, բութ, անինքնասեր կառույցներին՝ ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, դատախազություն, գործեր թխել, ասֆալտին պառկեցնել, նվաստացնել, կալանավորել իրեն չհնազանդվող գործիչներին։ Սարսափազդու, դիմակավորված ենիչերիները գետնին են տապալում Մխիթար Զաքարյանին, Առուշ Առուշանյանին, տեսանկարում այդ տեսարանները և ներկայացնում ղժղժանին։ Պատկերացնում եմ , թե ինչպիսի մեծագույն հաճույք է ստանում և օրգազմ ապրում այդ բարդույթավորված, մանկուց ծեծ ու ջարդ կերած, այսօր դավադրությունների շնորհիվ իշխանության եկած ողորմելին։

Ա՛յ ողորմելի, թաքնված հազարավոր զինված ենիչերիների թիկունքում տղամարդալամի՞շ ես լինում։ Տղամարդ ես, դուրս արի ենիչերիների թիկունքից և փորձիր ինքդ ասֆալտին փռել այդ անձանց։ Կամ տղամարդալամի՞շ ես լինում, ապա ասֆալտին փռիր Ալիևին։ Թե՞ արդեն նա քեզ վաղուց է փռել բերանքսիվայր ասֆալտին, դեռ մի բան էլ․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը