Կարծիք

15.07.2021 10:48


«Ղարաբաղյան կարգավորում»-ից անցում է կատարվում «Սյունիքյան կարգավորման»

«Ղարաբաղյան կարգավորում»-ից անցում է կատարվում «Սյունիքյան կարգավորման»

Սյունիքյան կարգավորում

«Ղարաբաղյան կարգավորում»-ից անցում է կատարվում «Սյունիքյան կարգավորման»։

Իլհամ Ալիևը հայտարարել է. «Եթե կա Արեւելյան Զանգեզուր, ապա կա նաև Արեւմտյան Զանգեզուր: Այո՛, Արեւմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախնիների հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ»։

Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ կունենա. «Առանց Սյունիքյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։

Տեր-Պետրոսյանը, որպես խնդրի լուծում, կառաջարկի Սյունիքյան կարգասվորման փուլային տարբերակը։ Փաշինյանը կհայտարարի, որ Սյունիքյան կարգավորումը պետք է բավարարի ադրբեջանի ժողովրդին, Սյունիքի ժողովրդին և Հայաստանի ժողովրդին։ Մատենադրանի գիտաշխատող Գայանե Այվազյանը & Co֊ն կհայտարարեն, որ 30 տարի Սյունիքի ադրբեջանական համայնքների տարածքները հայկական ուժերը օկուպացրել էին և եկել է զիջումներ անելու ժամանակը, ովքեր հակաճառեն, կորակի նացիոնալիստ, ոչմիթիզական։

Եվ երբ արբեջանցիները ներխուժեն և գրավեն Գորիսը, Մշակույթի նախարարության պաշտոնյա Վիգեն Գալստյանը կհպարտանա, որ Բակունցի տուն-թանգարանի ցուցանմուշների մի մասը հասցրել է տեղափոխել Երևան։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը