Կարծիք

07.07.2021 11:20


«2 ժամից Կարսը կլինի հայերինը» տեսանյութը դիտելուց և հավանելուց հետո որևէ նիկոլական փորձե՞լ է մեկնել Կարս

«2 ժամից Կարսը կլինի հայերինը» տեսանյութը դիտելուց և հավանելուց հետո որևէ նիկոլական փորձե՞լ է մեկնել Կարս

Նիկոլին սպասրակողները տեղեկատվական աղբի նոր չափաբաժնով են կերակրում նիկոլականներին, ժեխին և փթիրին...

Այսպես, դավաճան Նիկոլին սպասարկող YouTube-յան ալիքներից մեկը "Քրդերը գլխատել են Էրդողանին", "Պուտինը գաղտնի հրաման տվեց. Ալիևը ինքնասպան կլինի","2 ժամից Կարսը կլինի հայերինը", "... Պայթեց Ալիևի տունը, նա ներսում է" շարունակում է տարածել այսպիսի ապուշ և հիմար վերնագրերով և բովանդակությամբ նյութերը համացանցում, որը դիտում են տասնյակ հազարավոր մարդիկ...

Այս հիմար նյութերը դիտելուց և հավանություն տալուց հետո նիկոլապաշտները, ժեխը և փթիրը ի՞նչ են զգում, երբ ընդամենը րոպեներ անց հեռուստատեսությամբ կամ ԶԼՄ-ներով տեսնում են ողջ և առողջ Էրդողանին, որի գլուխը տեղում է, Ալիևին, որն ինքնսպան չի եղել... "2 ժամից Կարսը կլինի հայերինը" ապուշությունը դիտելուց և հավանելուց հետո որևէ նիկոլական փորձե՞լ է մեկնել Կարս...

Հետաքրքիր է, Նիկոլին սատարողները և երկրպագողները չեն վիրավորվում և ամաչում, որ իրենց կուռքն ամենաանհեթեթ տեղեկություններ տարածելով հիմարի տեղ է դնում նրանց...

Մինչ թուրքի դեմ ծնկած Նիկոլը սեփական երկրպագուներին խաբում է, որ Կարսը մերն է, Էրդողանն ու Ալիևը մահացած են ու այդ ապուշություններին հավատացողներ կան, մենք շարունակում ենք տարածքներ կորցնել, թուրքը Հայաստանի տարածքում կրակում և ահաբեկում է մեր բնակիչներին...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը