Կարծիք

05.07.2021 16:57


Հայաստանի ներկայիս իրավիճակը հիերարխիայի, համակարգի դեմ ոտնձգությունների ամբողջություն է

Հայաստանի ներկայիս իրավիճակը հիերարխիայի, համակարգի դեմ ոտնձգությունների ամբողջություն է

Հայաստանի ներկայիս իրավիճակը հիերարխիայի, համակարգի դեմ ոտնձգությունների ամբողջություն է։ Միայն դրանց բացակայության պայմաններում է ծնվում քաոսը, անկառավարելիությունը։ Եվ մենք թեև ներքուստ հասկանում ենք, որ անարխիան վատ է, բայց դեմ չենք օրենքները ոտնատակ տալուն։

Դա է պատճառը, որ ամեն բան, որ պրոֆեսիոնալ է, փորձառու, կանոնիկ, շատերին դուր չի գալիս, չէ՞ որ այդ որակներն իրենց մեջ կրում են հիերարխիան և համակարգը։

Իսկ չենք սիրում դրանք, որովհետև մեզ համոզել են, թե օրենքը, կանոնը, համակարգը չարիք են։ Խաբել են ձեզ ու աչք էլ չեն թարթել։ Որովհետև այդպես ավելի կառավարելի է մարդը՝ քաոտիկ ու անապագա էակ։

Հիերարխիան նաև դերերի հստակ բաժանման ու գլուխ ունենալու մասին է։ Իսկ եթե համակարգը կայուն չէ, հիերարխիայի գլուխը հեռացնելով՝ այն քանդվում է։ Քանդելու վարպետներին հենց դա էլ պետք է՝ օրենքի, կանոնի, հիերարխիայի, համակարգի բացակայություն։

Դրա համար ենք մենք այսօր (ինչպես իրավացիորեն ասաց համակուրսեցիս) շնորհավորում այն, ինչ մնացել է մեր Սահմանադրությունից։

Հրաչուհի Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը