Կարծիք

05.07.2021 13:24


Ո՞ւմ է ձեռնտու ստել Լինսի հիմնադրամի մասին․․․

Ո՞ւմ է ձեռնտու ստել Լինսի հիմնադրամի մասին․․․
Համացանցում լայնորեն տարածվում է մի ֆեյք «բաց նամակ», որը իբրև գրվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կողմից՝ Ռոբերտ Քոչարյանին, 2014 թվականի դեկտեմբերի12-ին։ Տարածվող նյութի ֆեյք լինելը, նույնիսկ առաջին հայացքից ակնհայտ է, սակայն սա չէ, որ ուզում եմ կարևորել։ Ինձ առավել հետաքրքիր է, թե ու՞մ է ձեռնատու, որ այս սուտ ինֆորմացիայի լայնորեն տարածումը...
Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը, նախընտրական քարոզարշավի պիկին, ՔՊ հերթական քարոզչական միջոցառման ընթացքում, պատասխանատու հայտարարել է, թե՝ «...ոչ ոք չի ուզում առընչվել թալանչիների, գողերի, բանդիտների հետ, սա փաստ է։ Ես մի բան գիտեմ, որ Քըրք Քըրքորյանի մարդիկ, որոնք հարյուր միլիոնավոր դոլլարներ էին նվիրում Հայաստանին և լուրջ պրոեկտներ էին անում, այդ մարդիկ փախան Հայաստանից, փախան պարզապես, որովհետև չուզեցան գործ ունենալ գողերի հետ, հանցագործների հետ, և գումարներն էլ հանձնեցին, օրինակ՝ «Յու Սի Էլ Էյ» համալսարանին, չուզեցան տալ Հայաստանին...»
Ըստ Զարեհ Սինանյանի, «Քըրք Քըրքորյանի ամենագլխավոր մարդ»՝ նրա Հայստանյան ծրագրերի պատասխանատու, Կալիֆորնիա Կուրիեր թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, այս հարցազրույցի մասով, Զարեհ Սինանյանին անվանում է ստախոս և ասում է որ հուսախաբ է, որ՝ «...Սինանյանը կեղծիքներ է տարածում», «դա մեծ սուտ է», «պրն Քըրքորյանը ոչ մի բանից չի նեղացել, ճշմարտությունը հակառակն է, ինքը շատ ուրախ էր...», հավելելով, որ «Լինսի» հիմնադրամից ոչ մի լումա չի թալանվել, ինքն անձամբ է հետևել ողջ ընթացքին և բոլոր միջոցները ծախսվել են նախատեսված նպատակներով, ինչն էլ ուրախացրել է պրն Քըրքորյանին։ Մի խոսքով, ում հետաքրքիր է, կարող է հարցազրույցը դիտել այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=wdVEdUibji4։
Եվ այսպես, կրկին հարց է առաջանում՝ ու՞մ է հետաքրքիր նման ստոր ստերով սևացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կերպարը, մարդկանց մոտ սուտ տպավորություն ստեղծելով, թե նա «թալանչի է»։ Դե իհարկե, այս ստի ակունքներում կանգնած է հենց ինքը՝ ստերի արքա և բանսարկու Նիկոլ Փաշինյանը։ Չէ, մատերի արանքով մի նայեք այս փաստին, իրականում այս սուտը արդեն տասնյակ տարիներ է տարածվում է, և տեղ է գտել մարդկանց անգիտակցականում։ Ինչու՞։ Ինչու՞ է Փաշինյանը ստում։ Կա միայն մի պատճառ։ Իրոք Ռոբերտ Քոչարյանը եղել է ազնիվ և հաջողակ կառավարիչ, ում վրա հնարավոր չի առ այսօր այլ վարկաբեկիչ նյութ գտնել, այլապես այս ստերի անհրաժեշտությունը չէր լինի։
Այո, 2021 թվականի հունիսի 20-ին, ձայն տալով Փաշինյանին, Դուք ընտրեցիք սուտն ու բանսարկությունը, մերժելով արժանապատիվ և ուժեղ Հայրենիքը, բարեկեցությունն ու ապահովությունը։

Այս խորագրի վերջին նյութերը